Ի՞նչ է արել ՄԻԵԴ-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ․ մանրամասնում է Եվրադատարանի նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրադատարանի նախագահ Ռոբերտ Սփանոն անդրադարձել է ԼՂ հակամարտության հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու խնդրին։ Վերջինս հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Եվրադատարանը խնդրո առարկա հակամարտության առնչությամբ միջանկյալ միջոց է կիրառել՝ կոչ  անելով հակամարտող կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակիչների ապրելու իրավունքը, որն ամրագրված է մարդու ապրելու իրավունքի մասին 2-րդ հոդվածով։

Նոյեմբերի 4-ին դատարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այս ընդհանուր կանոնը վերաբերում է նաև ռազմագերիներին, որոնք պահվում էին հակամարտող երկու կողմերում։ Այնուհետև դեկտեմբերի 16-ին դատարանը  որոշել  է կասեցնել միջանկյալ միջոցի դիմումների քննությունը և կողմերին հրավիրել է տեղեկություններ տրամադրելու ռազմագերիների մասին։

Վերջինս նաև տեղեկացրել է, որ ՄԻԵԴ են դիմել բազմաթիվ հայցերով ինչպես երկու երկրների իշխանությունները, այնպես էլ առանձին ռազմագերիների հարազատների փաստաբաններ։ Այսպիսի  ավելի քան 210 հայց կա ներկայացված ՄԻԵԴ։ Ռոբերտ Սփանոն նաև հավելել է, որ այս հայցերի առնչությամբ Եվրադատարանում  3 միջպետական դիմում կա։

 

Տաթև Ֆռանգյան