Այս հարցը լինելու է խնդրահարույց նաև Ադրբեջանի համար. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական ու առանցքային հարցը, որը Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին նաև խոսել են համանախագահ երկրները՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Տարածաշրջանում, որպեսզի խոսենք կայունության, անվտանգության, խաղաղության մասին, պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ: Դա ստեղծվում շատ կարևոր հարցերի լուծման պարագայում, նախ և առաջ՝ գերիների ազատ արձակման դեպքում: Եթե այս հարցը շարունակվի շահարկվել, վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար», – նշեց նախարարը՝ ավելացնելով, որ մեր գծով միջազգային ճնշումն օրեցօր աճում է:

Նա ընդգծեց, որ առանցքային հիմնական հարցն Արցախի կարգավիճակի հստակեցումն է:

Այվազյանը տեղեկացրեց, որ օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, և մոտ ժամանակներում ակնակալվում է նրանց այցը տարածաշրջան:

«Եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ: Կարծում եմ՝ բոլորի կողմից ըմբռնում կա, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղությունը», – ասաց ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: