Զինված հեղաշրջման նախապատրաստո՞ւմ. ինչ սպասել Վազգեն Մանուկյանի «զոռով» իշխանափոխությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ կառավարական շենքերը գրավելու և «զոռով» իշխանությունը փոխելու առաջ քաշած տարբերակը իրավապաշտպան Նինա Կարապետյանցը որակում է զինված հեղաշրջման փորձի նախապատրաստական փուլ: Իրավապաշտպանը կարծում է՝ ընդդիմությունը փորձում է շոշափել հասարակության տրամադրությունները:

Ընդդիմության վարչապետի թեկնածուն նշել է, որ բանը կառավարական շենքերի գրավմանը կհասնի, եթե սահմանադրական ճանապարհով չկարողանան արդյունքի հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, որին Վազգեն Մանուկյանը դավաճան է համարում:

Նինա Կարապետյանցն ասում է՝ քաղաքացին ունի ապստամբելու իրավունք, բայց պետք է գնահատական տալ՝ ովքե՞ր և ի՞նչ քաղաքական ուղի անցած գործիչներ են նման կոչով հանդես գալիս: Իրավապաշտպանը շեշտում է՝ անգամ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկման պայմաններում այս ուժերը չունեն քաղաքացիների աջակցությունը:

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը նաև իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այն ուսումնասիրվում է ԱԱԾ-ն: Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էլ Factor TV-ի հետ զրույցում չբացառեց, որ Վազգեն Մանուկյանին կհրավիրեն Ոստիկանություն, եթե կարիք լինի:

Կառավարական շենքերը պահպանվում են ԱԱԾ ՊՊԾ-ի կողմից: Փոխոստիկանապետից հետաքրրքվեցինք՝ արդյո՞ք Վազգեն Մանուկյանի հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման ռիսկեր չի պարունակում:

Իշխող ուժից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ Վազգեն Մանուկյանի հայտարարության վերաբերյալ ասաց՝ «Թող փորձի»։ Թե սրան ինչ է հետևելու կամ ինչու է ԱԺ փոխնախագահը վստահ պնդում, որ նման փորձ անեն, Սիմոնյանը չմանրամասնեց: Միայն ասաց, որ չի կիսում տեսակետը, թե ընդդիմությունն այժմ իրենց ոճով է փորձում իշխանափոխության հասնել: Հիշեցնենք՝ 2018 թվականի հեղափոխության օրերին անհնազանդության լայնածավալ գործողություններ իրականացնող քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մտել էին Հանրային ռադիոյի հատուկ պահպանվող շենք:

«Հայրենիքի փրկության շարժման» ցույցերը համակարգող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց՝ վարչապետի իրենց թեկնածուի խոսքերը խեղաթյուրվել են, իրենք շենքեր գրավելու մտադրություն չունեն:

Սաղաթելյանը շեշտեց՝ իրենց նպատակն անցնցում իշխանափոխություն իրականացնելն է: Ըստ նրա՝ բախումներ և սադրանքներ հրահրում է իշխանությունը, բայց, միաժամանակ, նշեց.

Ի դեպ, Վազգեն Մանուկյանի՝ ապստամբության գործողությունների կոչերի ֆոնին տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է՝ փոխվի ընդդիմադիր 17 կուսակցությունների համագործակցության ձևաչափը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան