Եթե տալու ենք Մեղրիի երկաթուղին իրենց կողմից շահագործման, դա մեր շահերին հակասում է․ Գագիկ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ճանապարհների ապաշրջափակման հետ կապված ոչ մի կոնկրետ քայլ, գործողություն չի կարող իրականացվել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ «Տնտեսական նոր հնարավորություններ Հայաստանի համար: Ապաշրջափակում. ռիսկերը և առավելությունները: Տնտեսության զարգացման նոր ուղղություններ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց փորձագետ, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
«Չի կարող լինել տնտեսական ոլորտում համագործակցություն, երբ մենք այդքան ցավոտ՝ գերիների և աճյունների փոխանակման հարցում համաձայնության չենք գալիս»,- ասաց Աղաջանյանը։
Ինչ վերաբերվում է ճանապարհների ապաշրջափակման շուրջ մտահոգություններին, փորձագետի կարծիքով, դրանք իրենց մեջ իրոք ռիսկեր են պարունակում և այդքան էլ շահեկան չեն ՀՀ-ի համար։ «Առաջին հայացքից թվում է, թե ճանապարհ է բացվում, ինչ վատ բան կա դրա մեջ, բայց իմ կարծիքով` ցանկացած ճանապարհ բացելուց առաջ պետք է դիտարկվի յուրաքանչյուր ճանապարհի վերականգնման և շահագործման նպատակահարմարությունը, մեր տնտեսության մեջ դրա դերը և նշանակությունը»:
««Հայտնի ճանապարհը» չգիտես ինչու` բոլորի մոտ ընկալվում է Հորադիզից երկաթուղային ճանապարհի կառուցումը դեպի Մեղրի, Մեղրիից դեպի նախիջևան, ապա Երասխով Երևան։ Այդ ճանապարհի մասին այսօր խոսել կամ դարձնել առհասարակ քննարկման` տեղին չէ, դեռ շատ վաղ է։ Դա վերջին թեման է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, որի մասին կարելի է խոսել… Հորադիզից դեպի Երևան ճանապարհը չի վերականգնվելու, այլ կառուցվելու է»,- ասաց Աղաջանյանը։

«Եթե տալու ենք Մեղրիի երկաթուղին իրենց կողմից շահագործման, դա մեր շահերին հակասում է»,- ընդգծեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: