Գերիների վերադարձի գործընթացը, կարծում եմ, առաջիկա 1 ամսվա ընթացքում ավարտին կհասցվի․ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
Բոլորը

Գերիների վերադարձի գործընթացը, կարծում եմ, առաջիկա 1 ամսվա ընթացքում ավարտին կհասցվի: «Տնտեսական նոր հնարավորություններ Հայաստանի համար: Ապաշրջափակում. ռիսկերը և առավելությունները: Տնտեսության զարգացման նոր ուղղություններ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մեր շատ հայրենակիցներ և ընդդիմադիր դաշտի մեր գործընկերներն անհանգստություն ունեն՝ կապված գերիների վերադարձի հարցի հետ: Եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիները պետք է փոխանակվեն: Եվ հաջորդ մտահոգությունը կապված է ճանապարհների ապաշրջափակման հետ, որը հայտարարության իններորդ կետով է նշված, և անհանագստություն են արտահայտում, թե ինչու 8-րդ կետի պահանջը լիարժեք չկատարած, անցնում ենք 9-րդ կետը կյանքի կոչելուն: Այսօր Մոկվայում նախատեսված հանդիպման ընթացքում չի որոշվելու ամբողջությամբ կատարել 9-րդ կետը, դա երկարատև պրոցես է: Եթե աշխատանքային խումբ է ստեղծվել և անցնում ենք իններոդ կետի կատարմանը, դա չի նշանակում, որ ութերորդ կետը չի իրագործվելու: Գերիների, պատանդների վերադարձի գործընթացը, կարծում եմ, առաջիկա 1 ամսվա ընթացքում ավարտին կհասցվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: