Վիտալի Միլոնովի հայտարարությունից հետո Բաքվում ՌԴ հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն ՝ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ Ադրբեջանի մասին հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Վիտալի Միլոնովի՝ հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ու ժողովրդի հասցեին անընդունելի արտահայտությունների հետ կապված, վճռականորեն քննադատվել է Պետդումայի անդամի նման վարքագիծը»,- ասված է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Միլոնովի «հերթական սադրիչ քայլն ընդդեմ Ադրբեջանի բացարձակապես հակասում է երկու պետությունների միջև բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններին»։

Հիշեցնենք՝ անցած տարվա հոկտեմբեր ամսին Ադրբեջանի ԱԳՆ-ն Վիտալի Միլոնովին ներառել էր անցանկալի մարդկանց ցուցակում ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։

 

Տաթև Ֆռանգյան