ՀՅԴ-ն առանձակի ոգևորությամբ է սկսել գովաբանել այս կառավարության գործունեությունը. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ ներկայացուցիչներն առանձակի ոգեւորությամբ են սկսել գովաբանել այս կառավարության գործունեությունը: Բայց արդյունքում կորցնում են իրատեսությունն ու իրականության զգացողությունը: Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունն այդ ժանրից էր: «Կառավարության 2017-ի գործունեությունը ձեր աչքի առաջ է, կառավարության նման արդյունավետ աշխատանք վերջին տասնամյակում, թերեւս, չենք տեսել՝ բոլոր ցուցանիշների առումով»,- ասել է դաշնակցական գործիչը:

Սկսենք նրանից, որ 2017թ. սոցիալ-տնտեսական ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, հետեւաբար նման պնդումներ անելը դեռ վաղ է: Եւ հետո` վերջին տասնամյակում նախորդ կառավարություններին հաջողվել էր գոնե թվանկարչության շնորհիվ 7 տոկոս աճ ներկայացնել. համենայնդեպս այդպես էր պնդում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012թ մասին խոսելիս: Մոտավորապես նույնքան աճ էլ կառավարությունն ակնկալում է այս տարի, բնականաբար, կրկին թվանկարչության շնորհիվ: Ու բացի այդ` մեկ այլ իրողություն. 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ-ի համատեղ նիստում հետեւյալ «հաստատումներն էին» արվել. «Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռեւս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեեւ առկա են որոշ դրական տեղաշարժեր եւ արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում»:

Ըստ այդմ, ՀՅԴ-ն առաջնային խնդիր էր համարել «սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը»` ընդգծելով, որ առաջնորդվելու են նախաձեռնողականության եւ ինքնուրույն գործելակերպով: Ու այսքանից հետո Աղվան Վարդանյանի երեկվա հայտարարությունները մի տեսակ չէին համապատասխանում կուսակցության գնահատականներին:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: