ՀԲԸՄ-ն սահմանել է Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ

Լուրեր

17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
Բոլորը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի կրթաթոշակ կտրամադրի Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին մասնակցելու համար. տեղեկացրին ՀԲԸՄ մամուլի գրասենյակից։

«Հավատարիմ մնալով հայկական կրթությունը տարածելու իր բուն հանձնառությանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոն Թրասթ բարեգործական կազմակերպությունը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ասպիրանտներին լրջագույն նվեր մատուցեց՝ հայտնելով կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին: Օքսֆորդի համալսարանը Միացյալ Թագավորությունում հայագիտություն դասավանդող առաջատար համալսարանն է, որը այս առարկան ներդրել է տասնիններորդ դարի կեսերից:

Հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի աջակցելու այս նոր կրթաթոշակային ծրագիրը կարևորագուն դերակատարություն կունենա հայկական մշակույթն ու ժառանգությունը ավելի լավ ճանաչելուն ուղղված ջանքերը խթանելու գործում: Առաջին կրթաթոշակը կտրամադրվի 2021 թվականի հոկտեմբերին, իսկ ծրագիրը կտևի մինչև 2026 թվականը:

Դասական հայագիտության գծով մագիստրոսի աստիճան հայցողները հայերեն բազմապիսի տեքստերի ընթերցանության և թարգմանության փորձ ձեռք կբերեն, ինչը նրանց թույլ կտա խորությամբ ընկալել իրենց ընտրած ժամանակաշրջանի գրական մշակույթն ու պատմությունը: Օքսֆորդում ուսանելու տարիներին ուսանողները կկարողանան օգտվել Բոդլեյան գրադարանում պահվող հայկական ձեռագրերի յուրօրինակ հավաքածուից, որը ներառում է Իրանում տպագրված չափազանց հազվագյուտ մի գիրք՝ Նոր Ջուղայի Հայկական Սաղմոսագիրքը:

Դասընթացը վարելու է Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը: Վերջինիս խոսքով՝ «Ֆինանսավորումը կարևորագույն նշանակություն ունի դասական հայագիտության մագիստրոսական դասընթացը արժանավոր հայցորդների համար հասանելի դարձնելու առումով: Ուստի, ես անչափ երախտապարտ եմ Ջոզեֆ և Ջեննի Ուղուրլյաններին և ՀԲԸՄ-ին այս առատաձեռն և ռազմավարական կարևորություն ունեցող նվիրաբերության համար»:

ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի կրթաթոշակի հիմնումը այս կազմակերպության և Օքսֆորդի միջև արդեն իսկ բեղուն գործակցության հաջորդ փուլն է. այդ գործընկերության շրջանակներում վերջին յոթ տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել համալսարանում տարբեր առարկաներ ուսումնասիրող հայ ուսանողներին: Նոր կրթաթոշակային ծրագիրը, որը բաց կլինի աշխարհի բոլոր ծագերը ներկայացնող ուսանողների համար, համահունչ է հայկական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում պահպանելու ՀԲԸՄ-ի առաքելությանը:

ՀԲԸՄ Լոնդոն Թրասթ կազմակերպության նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության փոխնախագահ Ջոզեֆ Ուղուրլյանը իր խոսքում նշեց. «ՀԲԸՄ-ի համար, անշուշտ, պատիվ է Օքսֆորդի համալսարանի նման հեղինակավոր համաշխարհային հաստատության հետ համագործակցելը: Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը տարիներ շարունակ վերելք է ապրել, և ֆակուլտետի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին աջակցելը միանգամայն տրամաբանական քայլ էր ՀԲԸՄ-ի համար: Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտին և իր թիմին՝ այս համագործակցությունը հնարավոր դարձնելու համար»:

Դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի մասին հավելյալ տեղեկատվության համար տե՛ս հետևյալ կայքէջը. https://www.ox.ac.uk/admissions/graduate/courses/mst-classical-armenian-studies

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: