Ուշագրավ փաստեր՝ նոր նախագահի նստավայրի մասին

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի խորհրդարանական հանրապետության առանցքային 4 պաշտոնյաներից երեքի անունը, կարելի է ասել, արդեն հայտնի է: Մամուլում այժմ քննարկումներ են ծավալվում այն մասին, թե նրանցից ով որտեղ է պաշտոնավարելու: Արդեն հայտնի է, որ վարչապետի նստավայրը կլինի Բաղրամյան 26-ը՝ նախագահի նստավայրը, առաջին փոխվարչապետի նստավայրը՝ կառավարության շենքը: Իսկ ահա ՀՀ նախագահի նստավայրի համար քննարկվում է երկու տարբերակ. ԱԱԽ շենք կամ կառավարության ընդունելությունների տուն:

Այդ երկու կառույցների կարգավիճակն էլ ուշագրավ է: Այսպես. Կառավարության ընդունելությունների տունը հանվել է աճուրդի՝ ներկայացվելով 2017-20 թվականներին մասնավորեցման ենթակա 47 միավոր պետական գույքի մեջ: Մաշտոցի 47 հասցեում գտնվող այս շենքում կառավարության և այլ բարձրաստիճան հյուրերի բարձր մակարդակով հյուրանոցային սպասարկում, ընդունելություն ու լայնամասշտաբ միջոցառումներ պետք է կազմակերպվեին: Բայց քանի որ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների մի մասը շքեղ հյուրանոցատերեր են, ուստի այդ ընդունելությունները կազմակերպվում են ոչ պետական հաստատություններում, և պետական միլիոնները գնում են մեզ հայտնի գործարար պատգամավորների գրպանները:

Արդյունքում ընդունելությունների տունը ծանր բեռ է դարձել բյուջեի վրա: Այս կառույցի պարտքը կազմում է կես միլիարդ դրամ: Շենք-շինությունների պահպանման համար անհրաժեշտ կոմունալ ծախսերը միայն մեկ տարվա համար գերազանցում են 70 մլն դրամը: Շենքի սպասարկող անձնակազմը՝ 33 աշխատող, նամակներ էին հասցեագրում նախագահին, վարչապետին՝ պահանջելով աշխատավարձը և սպառնալով դատի տալ: Արդյունքում 2017թ. հունիսին նրանք բոլորը՝ մեկ մարդու պես, ազատվեցին աշխատանքից:

Ու թեև կառավարությունը ֆինանսական խնդիրները փոքր-ինչ բարելավելու համար առաջակել էր 2017թ. միջոցառումների անցկացման համար որպես նախընտրելի տարբերակ «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն դիտարկել, բայց ամբողջ տարվա ընթացքում այստեղ կայացավ ընդամենը երկու միջոցառում:

Նշենք, որ ընդունելությունների տան նորոգման համար կառավարությունը 2015թ-ին 1.5 մլրդ դրամ է հատկացրել՝ Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարներից: Ու այժմ վերանորոգված պետգույքը վաճառվում է:

Ինչ վերաբերում է ԱԱԽ շենքին, ապա թանկարժեք այս կառույցը հիմնման օրվանից դարձավ ավելորդ: ԱԱԽ-ն ստեղծվել էր Արթուր Բաղդասարյանին բարձր պաշտոնով ապահովելու համար՝ 2008թ. ընտրություններից անմիջապես հետո: Շենքի կառուցման համար պետբյուջեից ծախսվեց 600 միլիոն դրամ, անցած ամռանն էլ ընթացիկ վերանորոգումների համար հատկացվել է շուրջ 47 միլիոն դրամ: Ամեն դեպքում, այս պահին ուշագրավ է այն հանգամանքը, որ նոր նախագահը պաշտոնավարելու է կամ աճուրդի հանված շենքում, որը միայն պարտքեր է ավելացրել բյուջեին, կամ հարկատուների վրա բեռ դարձած նախկին ԱԱԽ շենքում:

Սևակ Հակոբյան