Արարատի մարզում անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ, որից 87-ն է առկա

Լուրեր

11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Բոլորը

9 նոր շչակ է տեղադրվել, վերանորոգվել է 42-ը: Բնակչության ազդարարումն իրականացվում է լոկալ սկզբունքով: Համաձայն հաշվարկների՝ մարզի ողջ տարածքում ձայնածածկումն ապահովելու համար անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ, որից 87-ն է առկա: 2021 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է ավելացնել էլեկտրաշչակների թիվը: Այս մասին զեկուցել է Արարատի մարզային փրկարարական վարչության պետը՝ մարզպետարանում կայացած նիստի ընթացքում՝ ամփոփելով նախորդ տարվա կատարված աշխատանքները:

Արարատի մարզային Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ 2020 թվականին անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ մարզային փրկարարական վարչությունը մարզպետարանի քաղաքաշինության վարչության և քաղաքային համայնքների ներկայացուցիչների հետ ուսումնասիրել և ճշգրտել է պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրման հաշվարկները, գրանցել առկա խնդիրները, իրականացվել են նկուղների մաքրման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է առավելագույն ուշադրություն դարձնել բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման գործողություններին, վերացնել թերությունները:

Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Արարատի մարզպետը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչները: Նախարարը հորդորել է անցնել գործնական քայլերի, լինել հետևողական, որպեսզի կարողանան քաղպաշտպանության ոլորտում դրական տեղաշարժեր գրանցել: