Եթե անգամ լինեն, ապա 1-2 հոգի կլինեն «Իմ քայլից», որ կողմ կքվեարկեն ընդդիմադիր վարչապետի թեկնածուին. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արտահերթ ընտրությունների հարցով քննարկումները քաղաքական ուժերի հետ շարունակվում են, այս պահին չենք պատրաստվում շտապել այդ հարցում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հավելելով, որ այս պահին իրենք չեն պատրաստվում ընտրությունների:

Անդրադառնալով հարցին, թե «Իմ քայլը» խմբակցությունում կա՞ն պատգմավորներ, որոնք վարչապետի հրաժարականի դեպքում կողմ կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեր այսօրվա խմբակցությունում կան այդպիսի պատգամավորներ: Եթե անգամ լինեն, ապա շատ քիչ, որովհետև հիմա չեմ կարող բացառել ամեն ինչ: Ես հակված եմ մտածելու և ունեմ ներքին համոզմունք, որ չեն լինի այդպիսի պատգամավորներ, բայց անգամ եթե լինեն, ապա 1-2 հոգի»:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք դավաճան համարում է «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին. «Թույլ տվեք չպատասխանեմ այդ հարցին, համենայնդեպս իրենց արած քայլը դրական չեմ բնորոշի, որովհետև տարբեր խոսակցություններ, քննարկումներ են եղել, իրենք էլ բազմիցս համարել են, որ իրենց ստացած քվեն իրենց քվեն չէ, իրենք չեն վաստակել այդ քվեն: Եվ այդ պարագայում գեղեցիկ չէ, ճիշտ չէ, որ ինչ-որ պահից փոխում է մոտեցումը»:

Նա հավելեց նաև, որ պատգամավորներին ուսապարկի հետ համեմատելով ձևակերպումներ անելը ճիշտ չի համարում:

Մանրամասները՝ տեսանյութում: