Նպատակադրվել է 2021-ին հիմնադրել 25, իսկ 2022-ին՝ 40 ԱԹՍ աշխատանոց. ԱՏՁՄ-ն հայտարարել է «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի է ունեցել ասուլիս ԱՏՁՄ առաջիկա նախագծերի, մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման վերաբերյալ։

«Ասուլիսի բանախոսներն էին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը և «Արմաթ» նախագծի հիմնադիր Կարեն Վարդանյանի եղբորորդի Վահան Վարդանյանը՝ որպես Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչ։

Ասուլիսի ընթացքում տրվեց «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը։ Վերջինս «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացվում է ԱՏՁՄ-ը՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան:

««Արմաթն օդում» ծրագրի իրականացումը նախորդ հուլիսին կյանքից անժամանակ հեռացած մեր սիրելի Կարեն Վարդանյանի համար գերագույն առաջնահերթություն էր։ Մենք մեծ ոգևորություն ենք զգում՝ կյանքի կոչելով նրա տեսլականը, որի կարևոր բաղադրիչներից է երիտասարդների շրջանում բարձր տեխնոլոգիական ոլորտի առանձին ուղղության՝ ավիացիոն ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն սկսում է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրվում 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։

«Այս ոլորտում ԱՏՁՄ առաջին քայլերը դեռ 2013 ու 2016 թվականներին կազմակերպված ԱԹՍ մրցույթներն էին։ Իսկ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին` հոկտեմբերի 15-ին, «Արմաթ» լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանի ընտանիքն սկսեց «ԱԹՍ վերազինում» նախաձեռնությունը, որին մասնակցեց շուրջ 600 ընտանիք։ Միևնույն ժամանակ «Արմաթ» ԻԼ համայնքի խմբավարներն իրենց միջոցներով ևս նշանակալի ներդրում կատարեցին այդ գործին։ Արդյունքում այժմ ունենք արդեն 8 աշխատանոցի հիմնադրման համար անհրաժեշտ գումար։ Լաբերի տեղադրումը ծրագրում ենք անել գարնանը», – նշեց «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Աշխատանոցները նախատեսված են լինելու 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի՝ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները։

ՀՀ տեխնոլոգիական ապագայի համար Ձեր նվիրաբերությունը կարող եք անել «Արմաթ» ԻԼ պաշտոնական կայքի «Նվիրաբերել» բաժնում՝ մեկնաբանության հատվածում գրելով «ԱԹՍ» գրառումը։ Եթե ցանկանում եք նվիրաբերել գումարներ «Արմաթ» լաբորատորիա հիմնելու՝ մեկնաբանության հատվածում նշում եք «Արմաթ լաբ» գրառումը: Մեկ ԱԹՍ աշխատանոցի հիմնադրման փաթեթի արժեքը՝ 6.5 մլն. դրամ կամ 12.250 ԱՄՆ դոլար, իսկ մեկ «Արմաթ» լաբորատորիայի հիմնադրման արժեքն է՝ 4.5 մլն. դրամ կամ 8480 ԱՄՆ դոլար: Գումարների փոխանցման ժամանակ կարող են օգտագործվել նաև հետևյալ բանկային տվյալները:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ԱՏՁՄ գրասենյակ»,- ասված է հաղորդագրությունում: