ՊՆ-ն նախընտրել է գնումներ է կատարել «Պատրոն Դավոյին» պատկանող օֆշորային ընկերություններից՝ անորակ ժամկետնանց և մի քանի անգամ թանկ գներով․Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ որպես «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ այսօր հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության լիազոր և դեսպանի հետ, նախատեսված են հանդիպումներ Նիդեռլանդների, Լեհաստանի, ԵՄ անդամ այլ երկրների դեսպանների հետ. «Թեման իհարկե մեր գերիներն են, որոնց վերադարձը ապահովելու համար ցանկանում ենք ներգրավել մեր միջազգային գործընկերներին»: Նա հույս հայտնեց, որ Ռուսաստանը պետք է առաջինը շահագրգռված լինի. «Բայց եթե Մոսկվան անկարող է գերիների հարցը լուծել, ապա ինչպես է պատրաստվում տրանսպորտային ապաշրջափակման համալիր հարցերի լուծման երաշխավոր դառնալ: Երևանը պետք է հայտարարի, որ կարող է վերադառնալ մոսկովյան եռակողմ հայտարարության միայն այն պահին, երբ այս խնդիրը հիմնավորապես լուծված կլինի»:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ Պոպովի հոդվածը, Լավրովի հայտարարությունը մի բանի մասին էին՝ պատերազմի պատասխանատվությունը գցել հայկական կողմերի վրա. «Միայն թույլ Հայաստանին հնարավոր կլիներ պարտադրել այդպիսի նվաստացուցիչ փաստաթուղթ»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ մեր պարտությունը հնարավոր է եղել ՀՀ գերատեսչությունների հանցավոր անգործության և նաև հանցավոր գործունեության շնորհիվ: Բաբաջանյանն ընդգծեց, որ ուսումնասիրում է նամակագրությունը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, փոխնախարարների և Պատրոն Դավիթին պատկանող ընկերությունների ու ռուսական սպառազինություն արտադրող ընկերությունների միջև:

«Այդ նամակները բացահայտում են, որ ՀՀ ՊՆ-ն որակյալ և էժան սպառազինություն գնելու փոխարեն նախընտրել է Պատրոն Դավոյին պատկանող օֆշորային ընկերություններից գնել անորակ, ժամկետանց սպառազինություն՝ մի քանի անգամ թանկ գներով: Կարծում եմ՝ այս հարցը Պատրոն Դավոյով չի վերջանա, և որևէ մեկը իր բաժին պատասխանատվությունից չի կարող խուսափել»,- նշեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: