Մի օր Սեյրան Օհանյանին գովել են, մի օր ասում են՝ վատն է. Մարուքյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

«Իշխանությունն այսօր չունի սկզբունքային դիրքրորոշում որևէ հարցի վերաբերյալ: Իրենց երբ պետք է լինում, նույն երևույթը համարում են վատը, երբ պետք չէ՝ լավը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ից պատգամավորի դուրս գալը համարում են ողջունելի, իսկ «Իմ քայլից» դուրս գալը դավաճանություն:

«Գագիկ Ծառուկյանին էլ մեկ ասում էին խոշոր ձեռնարկատեր է, լավ մարդ է, հետը հուշագիր էին ստորագրում, մի օր եկել էին կալանավորելու: «Լուսավոր Հայասատնն էլ՝ մեկ լավն է, մեկ վատը: Իշխանության գործողություններում սկզբունքայնություն իզուր եք փնտրում»:

«Մի օր Սեյրան Օհանյանին գովել են, մի օր ասում են՝ վատն է»,- նշեց Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ Սեյրան Օհանյանը պետք է պարզաբանում տա, թե ինչ միջոցներով է կառուցել իր առանձնատունը:

«Սեյրան Օհանյանը և Անդրանիկ Քոչարյանը հին, հազար տարի իրար հետ հազար ձևի ճանապարհ անցած մարդիկ են, թող իրենք իրար մեջ հարցերը պարզեն»,- նշեց Մարուքյանը: