Էլիտար հեղաշրջման փորձը չեզոքացվեց․ Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ընդդիմությունը քաղաքացների այն հատվածին, որը սատարում է իշխանություններին, անվանում է «ժեխ», «բոմժ»: Արդյո՞ք սրանում մեղավոր չէ նաև իշխանությունը, քանի որ ժամանակին հենց իշխանությունն էր քաղաքացիներին բաժանում «սևերի և սպիտակների»: Factor.TV-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց. «Բնավ, որովհետև մենք երբևէ քաղաքացիներին չենք փորձել պրոցեսներից դուրս դնել, իսկ այսօրվա ընդդիմությունը փորձում է քաղաքացիներին դուրս մղել պրոցեսներից: Եթե մենք անգամ բաժանել ենք «սևերի և սպիտակների», ասել ենք, որ բոլորն էլ ընտրելու իրավունք ունեն, իսկ այսօրվա ընդդիմությունը կամ իրենց ընդդիմադիր համարող ուժերից որոշները կարծում են, որ քաղաքացիների մի մասը «ժեխ« է, մի մասը՝ «բոմժ», մի մասը «անասուն», և մի մասին էլ պետք չէ ընտրելու իրավունք տալ: Գնահատականը տալիս է և կտա ժողովուրդը»:

Անդրադառնալով հարցին, թե դեռևս առկա՞ է համարում էլիտար հեղաշրջման փորձը, Հակոբյանը նշեց. «Ըստ իս, էլիտար հեղաշրջման փորձը չեզոքացավ Արարատ Միրզոյանի մահափորձի ձախողմամբ, այն խուլիգանները, որոնք մտել էին վարչապետի առանձնատուն  և գողություն էին անում, չեզոքացվեցին, և երբ մարդիկ մտել էին ԱԺ և ոտքերն ԱԺ նախագահի սեղանին դրած՝ ծխում էին, չեզոքացվեցին, այ այդ պահին է չեզոքացվել հեղաշրջման փորձը»:

Մանրամասները՝ տեսանյութում: