Մենք ձախողել ենք մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի գործունեությունը․ Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
Բոլորը

«Մենք ձախողել ենք քննիչ հանձնաժողովի գործունեությունը և դրա մեջ ես իմ մեղքի բաժինը տեսնում եմ»,- Ազգային ժողովում «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը հիմնավորվածությունը և արժանահատավությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Սա այն չէր, ինչ պետք է աներ այս հանձնաժողովը. հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, արժանահավատությունը: Սակայն պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- նշեց Թունյանը:

Նա նշեց, թե 5 հանքավայր էին առանձնացրել հետազոտություններ իրականացնելու համար և բաշխել դրանք հանձնաժողովի անդամների մեջ. «Ցավոք, այդ հինգ հանքավայրի մասով մենք բավարար ինֆորմացիա չստացանք, և կան ընկերություններ, որոնց հաշվետվությունն ընդհանրապես չես կարողանում գտնել։ Եթե որևէ լրագրող հետաքննություն աներ ու ռեսուրսներ տրամադրեր սրա վրա, ավելի շատ կբացահայտեր, քան մենք»։

Թունյանի խոսքով՝ ըստ էության քննիչ հանձնաժողովը ստեղծվեց մեկ հանքարդյունաբերական ընկերության ներդրումային ցուցանիշները կասկածի տակ դնելու համար:«Ամբողջ ընթացքում մենք հիմնականում լսել ենք բնապահպանական ակտիվիստներին, որոնք խոսել են մեկ ընկերության մասին, որը չի աշխատում։ Օրինակ, խոսում եք «Լիդիան Արմենիայի» մասին։ Այդ ընկերությունը չէր կարող շահույթ ունենալ, որովհետև չի էլ շահագործել»։

Պատգամավորը նշեց, որ սա թող դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողով ստեղծելն ինքնանպատակ չլինի. «Որ հաջորդ անգամ մենք մեր ուժերը բավարար գնահատենք ու տեսնենք՝ եթե մի բանը կարողանալու ենք անել, մտնենք դրա տակ, եթե չենք կարողանալու, ավելի լավ է սկզբից իզուր սպասումներ չձևավորենք։ Դա ոչ միայն ռեսուրսների վատնում է, այլ Ազգային ժողովի հեղինակությանը լուրջ հարված է հասցնում»։

Մանրամասները՝ տեսանյութում: