ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Նախագահը հրավիրում է մտավորականների, որոնք չարաճճիություն չեն անի, դեմ չեն խոսի». Էդուարդ Զորիկյան

Լուրեր

27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ կարծիքով՝ բացարձակ էական չէ, թե ով կլինի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում, քանի որ ապագա նախագահի ձեռքից վերցրել են ազդեցության բոլոր լծակները: Որքան էլ նա ազդեցիկ մարդ լինի, ի՞նչ պետք է անի, ռեալ՝ ոչինչ: Նախագահի պաշտոնը ներկայացուցչական բնույթ է կրելու, դրա լինել-չլինելուց ոչինչ չի փոխվելու: ՀՀԿ-ն շարունակելու է իրականացնել իր քաղաքական ծրագիրը»,- նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում՝ անդրադառնալով այն փաստին, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ-ի կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի՝ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը:

Արվեստագետն անդրադառնում է նաև «Ելք» դաշինքի կողմից թանկացումների դեմ կազմակերպված երթին: Նրա խոսքով՝ եթե քաղաքացին սոցիալական պետությունում չի ապրում, ինքն է ոտքի կանգնում և պահանջներ ներկայացնում: «Սոցիալական պետությունը պետք է սահմանի աշխատավարձերի, թոշակների բարձրացում, որպեսզի հասարակ ժողովրդի վրա թանկացումներն այս աստիճան չազդեն»,- ասում է նա:

Խոսելով օրերս կայացած մտավորականների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին, Է. Զորիկյանը նկատում է. «Նախագահը հրավիրում է մտավորականների, որոնք վստահելի են, չարաճճիություն չեն անի, դեմ չեն խոսի, կառաջարկեն միայն այն, ինչ իրենց նախապես ուղարկվում է մեյլով: Իսկ ուրիշ մտավորականներ կարող են գնալ ու բարձրացնել, օրինակ, քաղբանտարկյալների հարցը»:

Երգահանն անդրադառնում է նաև Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ ամբիոնից հնչեցրած հայրենասիրության մասին խրատական ելույթին: «Խորհուրդ տալիս են այն ժամանակ, երբ հարցնող է լինում»,- շեշտում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան