Ճշգրտվում է ռազմագերիների անվանական ցուցակը՝ նրանց փոխանակման համար․ Լավրով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ներկայումս ճշգրտում են Ղարաբաղում հակամարտությունից հետո ռազմագերիների  անվանական ցուցակը՝ նրանց փոխանակման համար: Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին-ը։

Ըստ նրա՝ սկզբում անհրաժեշտ էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կազմեին անհետ կորած անձանց ցուցակները, որոնց ցանկանում են ազատել գերությունից, և այդ հարցում մեծ խնդիրներ ունեցավ հայկական կողմը։

«Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և դրանք աննշան էին, և  ոչ անմիջապես, բայց վերադարձվեցին ադրբեջանական ցուցակներում բոլոր նշվածները»,- բացատրել է ՌԴ նախարարը:

Նա հիշեցրել է, որ հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ անմիջապես ու ոչ ամբողջական, և արդյունքում կայացել է այն գերիների փոխանակումը, որոնք եղել են նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձությունների մասնակից։

«Սակայն այժմ գլխավոր է մնում այն հարցը, որն առաջացել է արդեն դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին հայ զորակոչիկների մեծ խումբ է ուղարկվել այնտեղ։ Եվ նրանք գերի են ընկել արդեն մեկ շաբաթ անց, 62 անձ»,- նշել է Լավորվը։

Լավրովի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ «քանի որ այդ մարդիկ շրջան են ժամանել կրակի դադարեցման և բոլոր մարտական գործողությունների ավարտից հետո, նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում»։

«Մենք, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակենք՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ փորձելով ճշտել նրանց վերջնական ցուցակները, բայց պարզվեց, որ անհետ կորածներն ավելին են, քան 62-ը։ Եվ հիմա մեր զինվորականները կապի մեջ են Հայաստանի զինվորականների, Ադրբեջանի զինվորականների հետ։ Այժմ անհետ կորածների անուններով ցուցակները հաստատվում են»,- ընդգծել է Լավրովը։

Տաթև Ֆռանգյան