Կառավարությունն անարձագանք չի թողել պաշտոնական Բաքվի հայտարարությունները․ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կառավարությունն անարձագանք չի թողել պաշտոնական Բաքվի հայտարարությունները․ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին, որտեղ պատգամավորը մտահոգություն էր արտահայտել այս առնչությամբ:

Հիշեցնենք՝ Արման Բաբաջանյանն իր ելույթում ընդգծել էր. «Այս պայմաններում Ալիևը այցելում է Շուշի և հայտարարում, որ ԼՂՀ այլևս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքի ևս մեկ հարված: Հայաստանի որևէ իշխանավոր հանդես չի եկել հայտարարությամբ, որ այս պատերազմական հանցագործի հայտարարությունն ամբողջությամբ հակասում է նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությանը: Ալիևի այս հայտարարությունը անարձագանք է մնացել ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի, ԱԺ-ի կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում: