Ո՞վ է երաշխիք տալու, որ Սյունիքը մի երկու ժամվա ընթացքում չի կտրվի մայր հայրենիքից․Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ խորհրդարանի լիագումար նիստերի ներկայացված օրակարգը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնց բախվել է երկիրը, ժողովուրդը:

«Այն օրակարգը, որ դուք այսօր պետք է հաստատեք, չի համապատասխանում պահի լրջությանը և պահի թելադրանքին: Օրակարգը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնց այսօր բախվել են մեր երկիրն ու ժողովուրդը, հայտնվել ենք տարբեր տիպի անվտանգային, տնտեսական, ֆինանսական կոլապսի մեջ»,- ԱԺ նիստում նշեց  Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե իշխանությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում, ապա պետք է հրաժարվի քաղաքական պատասխանատվությունից: Մելքումյանը նշեց, որ եղել է Սյունիքի Մեղրի, Կապան, Գորիս համայնքներում, Շուռնուխ և Որոտոն գյուղերում: Ըստ նրա, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված անվտանգային խնդիրներ կան:

«Ո՞վ է երաշխիք տալու, որ Սյունիքը մի երկու ժամվա ընթացքում չի կտրվի մայր հայրենիքից»,- նշեց Մելքումյանը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ ռուսաստանյան մի զորախումբ պետք է լինի Մեղրիում, մի զորախումբ՝ Սիսիանում:

Մանրամասները՝ տեսանյութում: