Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունն ի՞նչ միջոցներով է կառուցված. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բոլոր գեներալները, քաղաքական դաշտում տեսակետների համար երբ որ նրանց փեշերից քաշում են, թող մտածեն, նոր խոսեն»,- այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողոի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խսքով՝ կան կոռուպցիայի մեջ թաթախված զինվորականներ, որոնք առաջին պատերազմում կերտել են այդ հերոսապատումը, իսկ հետագայում այդ հերոսապատման արդյունքը մաշացրել են առանձնատների միջոցով, որոնց ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է:

«Թող դրա մասին մտածեն այդ 14 գեներալները, որոնք մինչև գեներալ լինելը մայորներ ու փոխգնդապետներ էին և կերտում էին այդ հաղթանակները, իսկ այսօր կարող եք այդ բոլորի առանձնատներով ման գալ, և դուք կտեսնեոք բիզնես, տներ, որոնց ապացույցները, թե ինչ միջոցներով են դրանք ստեղծվել, ոչ ոք չի կարող տալ: Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել, թե Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ բիզնես միջոցներով է կառուցվել: Չի կարող: Կամ Աշոտ Պետրոսյանը, որ 14-րդ համարն է: Նրանք բոլորն էլ` 14 գեներալներն էլ մասնակից են եղել մեր առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը, դա հեշտ չի եղել: Ես չեմ ուզում մեղավորներ ման գալ, թող ամեն մեկը մտածի այս պատերազմն ինչու չդարձավ«Սարդարապատ»:

Երբ որ խոսում ենք Շուշիի, Հադրութի մասին, այնպիսի շեշտադրումներով ենք խոսում, որ կարծեք թե մենք կանոնավոր բանակը մեր ձեռքով նորից ուզում ենք դարձնել ֆիդայական ջոկատներ, այն դեպքում, երբ ֆիդայական ջոկատների հենքի վրա ստեղծվեց կանոնավոր բանակ: Թող ամեն մեկը խոսելուց առաջ հետ նայի և մծտածի, թե իր անզգույշ արտահայտություններով ինչպես է վնասում այսօրվա Զինված ուժերին, Զու հեղինակությանը»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է սթափվել և մտածել ապագայի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: