Խախտել էինք ժամանակային բաներ, զեկույցը ներկայացվել է ԱԺ նախագահին. Անդրանիկ Քոչարյանը՝ ապրիլյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի 97 էջանոց զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Խախտել էինք ժամանակային բաներ՝ ելնելով իրավիճակից, կանոնակարգ օրենքի հետ կապված խնդիրներ կային»,- նշեց Քոչարյանը:

«Այդ զեկույցը շատ կարևոր է և պետք է հասանելի լինի հանրությանը: Այն պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու այն ժամանակվա թերությունները, և իհարկե, լավ կլիներ ներկայացվեր ավելի վաղ, որպեսզի որոշակի դասեր քաղեինք մինչև այս պատերազմի սկսվելը:

Զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել հաջորդ պատերազմի համար, և լավ կլիներ, որ մեր պաշտպանական գերատեսչությունը և պետական անվտանգային կառույցները իրենց կարողություններն ուղղեին ավելի շեշտադրված՝ թե՛ սպառազինության կառուցվածքի, թե՛ մարդկային կառավարելիության մակարդակի բարձրացման առումով, որպեսզի ավելի մեծ հաջողություններ արձանագրեինք»,- նշեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով՝ եթե իրավապահ մարմինները զեկույցում տեսնեն քրեորեն դատապարտելի արարքներ, ապա դա հետևանք կունենա: «Անձամբ ես տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016-ի քառօրյա պատերազմից անմիջապես հետո»,- ընդգծեց Քոչարյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում, Քոչարյանն ասաց, որ այդ մասին դեռ վաղաժամ է խոսել:

Մանրամասները՝ տեսանյութում: