Քաղաքացիները չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերում, իսկ ՏՄՊՊՀ-ն չի «ֆիքսում»

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Տոների ընթացքում քաղաքացիներն ահազանգում էին, որ տարբեր խանութներում ապրանքների գները «զեղչվում» են, սակայն իրականում դա խաբկանք է: Մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ հին գնապիտակի վրա փակցվում է նոր «զեղչված» գինը, որը սակայն նույնն է, ինչ առաջ էր:

Կոնկրետ դեպքի հետ կապված՝ Factor.am-ը դիմել էր ՏՄՊՊՀ: Կառույցի մամուլի ծառայությունից մեզ ասել էին, որ կուսումնասիրեն այդ դեպքերը և խախտում իրականացրած անձիք, մեղքն ապացուցվելու դեպքում, կպատժվեն: Տոներն ավարտվեցին, սակայն ՏՄՊՊՀ մամուլի համար տոները ձգձգվում էին: Օրեր շարունակ փորձում էինք կապ հաստատել Հանձնաժողովի մամուլի ծառայության պատասխանատուների հետ, սակայն ապարդյուն:

Ի վերջո, հունվարի 11-ին գրավոր հարցում ուղարկեցինք, որի թերի պատասխանը ստացանք երեկ: Մենք հարցրել էինք, թե նախատոնական և հետտոնական շրջանում որքա՞ն և ի՞նչ բնույթի խախտումներ են հայտնաբերվել շուկայում։ Որո՞նք են եղել առավել մեծ խախտում իրականացրած խանութները կամ սուպերմարկետները և ի՞նչ պատիժ է կիրառվել նրանց նկատմամբ։ Քանի՞ շրջայց և ստուգում է արվել՝ դեկտեմբերից հունվար ընկած այս ժամանակահատվածում։

Մի քանի օր մտածելուց հետո, ՏՄՊՊՀ-ն տվեց հետևյալ պարզաբանումը՝ 2017 թվականի դեկտեմբերից մինչ այժմ Հանձնաժողովը «Երևան Սիթի», «Սաս», «Էվրիկա» և «Նոր Զովք» առևտրի կետերում օրական կտրվածքով անցկացրել է դիտարկումներ՝ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ»:

ՏՄՊՊՀ-ն նաև տեղեկացնում է, որ էլեկտրատեխնիկայի, հագուստի, կոսմետիկ պարագաների և օծանելիքի ոլորտներում գործող առևտրի կետերում իրականացվել է 9 դիտանցում և 6 հսկիչ գնում, որոնց արդյունքներն ուսումնասիրվում են: Իսկ խախտումների և պատիժների մասին՝ ոչ մի խոսք:

Մինիչդեռ հիշեցնենք՝ ՏՄՊՊՀ-ին տոներից առաջ, կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր տոների ընթացաքում խստացնել շուկայի վերահսկողությունը. «Ամանորի առևտրի շրջանում մի քանի անգամ ավելանում է որոշակի ապրանքների պահանջարկը, ինչն իր մեջ պարունակում է գների անհիմն բարձրացման ռիսկեր։ Հաշվի առնելով սա և հանրության շրջանում առկա մտահոգությունները՝ հանձնարարում եմ ՏՄՊՊՀ նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը»,- ասել էր նա։

Տոներից հետո էլ, թանկացումների ֆոնին, հանձնարարական էր տվել նաև Սերժ Սարգսյանը: Նա նշել էր, որ պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում: Նա նշել էր, որ բազմաթիվ լծակներ կան` պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ, հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում, հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ չարաշահման երևույթներ չեն ֆիքսել»: Ստացվում է, որ քաղաքացիներն ու անհատները կարողանում են ֆիքսել թանկացումներն ու խախտումները, իսկ ՏՄՊՊՀ-ին դա չի հաջողվում: