Հայաստանի քաղաքական ուժերը կփորձեն հաճոյանալ ապագա նախագահին. Ավետիք Իշխանյան

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանի ապագա նախագահի թեկնածուն պետք է լինի մարդ, ոըը չի ունենա քաղաքական հավակնություններ:

«Արմեն Սարգսյանն, իհարկե, բավական հետաքրքիր կենսագրություն ունի, խոշոր գործարար է և շատ զարմանալի է, որ այդ տեսակ մարդը ընտրվեց որպես նախագահի թեկնածու: Բացի այդ, 1996 թվականին նա նշանակվեց Հայաստանի վարչապետ և մի քանի ամիս անց հեռացավ պաշտոնից՝ առանց բացատրություն տալու: Հարց է առաջանում՝ ի՞նչ երաշխիք կա, որ նա, ինչ-ինչ հարցերից նեղանալով՝ էլի չի հեռանա»,- նկատեց Ավետիք Իշխանյանը:

Նշենք, որ այսօր պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում իշխող Հանրապետականն առաջադրելու է նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:

Ըստ Իշխանյանի՝ Սարգսյանը կարևորել է նաև այն, որ Հայաստանի ապագա նախագահը Հայաստանում չունենա քաղաքական արմատներ: «Վերջին շրջանի քաղաքական զարգացումներից պարզ էր, որ քաղաքականության մեջ հավակնություններ ունեցող գործիչները կամաց-կամաց մեկուսացվում են, և բարձր պաշտոնների նշանակվում են անձինք, որոնք քաղաքական հավակնություններ չունեն: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի նշանակումը կապված էր այն բանի հետ, որ նա քաղաքական գործիչ չի եղել և քաղաքական հավակնություններ առանձնապես չի ունեցել»,- նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կուզենա Հայաստանի 4-րդ նախագահն ընտրվի լայն համաձայնությամբ: Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հարմարվում են իրավիճակին և գիտակցելով, որ նա միևնույն է ընտրվելու է, կփորձեն հաճոյանալ նրան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան