Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն այլևս զինծառայողներ չուղարկի Ղարաբաղ․ Արա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր լեգենդ հորինելու, որի հիման վրա ուզում է ճնշում գործադրել, որ Հայաստանը այլևս զինված միավորումներ, թեկուզ օրինական, չուղարկի Արցախ»,- այս մասին «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայ ռազմագերիներին Ադրբեջանը համարում է ահաբեկիչներ:

«Մեծ ուժեր կենտրոնացնելով փոքրաքանակ հայկական զինված միավորման դեմ՝ Ադրբեջանին հաջողվեց 62 հոգու գերեվարել զինված հակամարտության ավարտից հետո և ներկայացնել լեգենդ, որ այդ զինված միավորումները անօրինական են, հայկական են, բայց գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս: Երբ որ հարցը տեղափոխվեց ՄԱԿ-ի հարթակ, դա արդեն բավականին պատասխանատու քայլ է, որից հետնահանջ չկա: Ադրբեջանը ՄԱԿ-ի կառույցներին խնդրեց ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի «դիվերսիոն խմբեր» չուղարկի Ադրբեջան»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը 62 հոգուն անվանելով ահաբեկիչ և ՄԱԿ-ի հարթակում նրանց ներկայացնելով որպես դիվերսին խմբեր՝ կարող է փակուղու առաջ հայտնվել:

«Ադրբեջանը պետք է փնտրի փաստական հիմք ահաբեկչության համար, ինչը չկա: Ուստի Ադրբեջանն պետք է անի այն, ինչ միշտ արել է. այդ մարդկանց պահի մեկուսացման մեջ, փորձի կորզել ցուցմունքներ, որ իրենք իբրև թե ահաբեկիչներ են, որպեսզի իրավական հիմքեր ստեղծվեն: Ադրբեջանի այս ձեռագիրը ծանոթ է: Հայաստանը փաստերի ուժով պետք է կոտրի այդ կեղծ օրակարգը՝ ցույց տալով, որ դրա նպատակը քաղաքական է, այն է՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետության տարածքից զինվորները ծառայեն ԼՂ-ում՝ դրանով թուլացնելով Արցախի պաշտպանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: