Նախկիններին վերադարձ չի լինելու. Կարեն Սիմոնյանը՝ Ջհանգիրյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 19:21
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
Բոլորը

«Իմ քայլը» խմաբկցությունը հանդիպել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ, քննարկվում է նրա թեկնածությունը որպես ԲԴԽ անդամի, փակ քննարկում է տեղի ունեցել: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում երբևէ չի քննարկվել Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը:

«Ե՛վ «Իմ քայլի», և՛ մեր խմբակցության պատգամավորները պնդում են, որ նախկինների վերադարձ չի լինելու: Այս համատեքստում կարող ենք ասել, որ մեզ պետք են նոր մարդիկ, նոր դեմքեր: Մեզ պետք չէ նախկինների կամ նախկինների նախկինների վերադարձ: Ջհանգիրյանը նախկին պաշտոնյա է, և նրա անվան հետ կապված մինչև այսօր բազմաթիվ խնդրահարույց դրույթներ կան, նրա գործունեության հետ կապված հակասական հարցեր կան, անգամ քրեական հանցանքներում մեղադրանքներ կան մամուլում հրապարակված նյութերում»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ պահի ազդեցությամբ ձեռնտու հաշվարկ է կատարվել:

«Այս անձը իրենց ձեռնտու է, որպեսզի կարողանան շարունակել հակաօրինական գործողությունները՝ ճնշումներ դատարանների վրա, իրավապահ համակարգի վրա»,- նշեց ԼՀԿ պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: