Նիկոլ Փաշինյանը քաոսի վարպետ է․ նա ունակ չէ արարել՝ քանդելու է, ինչ մնացել է մեր պետությունից. Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանի հետ 

-Նախօրեին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո ՀՀ իշխող քաղաքական ուժից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դիվանագիտական կարևոր հաջողություն որակեց Ադրբեջան-Նախիջևան կապի չառանձնացումը մյուս կոմունիկացիաների բացման հարցից։ Ռուբեն Ռուբինյանը հույս ունի՝ սա վերջ կդնի Մեղրիի վերաբերյալ մանիպուլյացիաներին։ Համամի՞տ եք գնահատականի հետ։

-Ես միշտ զարմացել եմ իշխանական իմ գործընկերների առաջնահերթությունների համակարգից, որովհետև այս հանդիպման թիվ մեկ թիրախը պիտի լիներ ռազմագերիների հարցը, որոնց մի մասին Ադրբեջանը որակել է տեռորիստներ։ Այս հարցով որևէ դրական տեղաշարժ չունենք, և թիվ մեկ խնդիրը, որ հուզում է բոլորին, այդ մարդկանց կյանքն է, որպիսությունը և նրանց օր առաջ հայրենիք վերադառնալը։ Եվ հիմա գլխավոր հարցը թողած՝ պարծենալ, թե ինչ-որ հաջողությունների են հասե՞լ։

-Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի գլխավորությամբ ձևավորվելիք աշխատանքային խումբը կաշխատի տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ուղղությամբ։ Մինչև մարտի 1-ը ժամանակացույց կներկայացվի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։ Ի՞նչ է ստանում կամ կորցնում Հայաստանը՝ հաշվի առնելով անվտանգային բաղադրիչը։

-Այստեղ մի քանի հարցականներ կան, որոնք պիտի բացահայտվեն, նոր միայն հստակ կլինի, թե ինչ ենք մենք շահելու։ Նոր ճանապարհներ, նոր ներդրումներ․․․ Այդ ամենը կարող է դրական ազդեցություն ունենալ, բայց այստեղ կարևոր է անվտանգային հարցը։ Եթե ճանապարհներով ազատ երթևեկելու են ադրբեջանցիները, որոնք կարող են և՛ ահաբեկչական գործողություններ անել, և՛ դիվերսոին խմբեր այդ ճանապարհով ներթափանցեն Հայաստան, ինչի վտանգը կա։ Հենց այսօր Վրաստանում բնակվող ադրբեջանցիները կրակում են հայկական բեռնատար մեքենաների վրա, այսինքն՝ չկա այն մթնոլորտը, չկա վստահության այն փոխըմբռնումը, վստահության կարևոր բաղադրիչը, որ մենք միմյանց վստահելով՝ համատեղ ծրագրեր իրականացնենք։

-Եթե նույնիսկ ռուս զինծառայողները հսկեն Մեղրիի կամ այլ հատվածում Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը, չի՞ երաշխավորվի անվտանգությունը։

-Ռուս զինվորականները չեն կարող անընդհատ հսկել, այսինքն՝ իրենք ինչ-որ չափով կապահովեն, կերաշխավորեն, բայց կրկին՝ եթե Ադրբեջանի տարածքից ինչ-որ մեկն ավտոմատով կրակելու է մեր գնացքի կամ բեռնատարների վրա, ռուս խաղաղապահները ոչինչ չեն կարող անել։ Հետո կարող են հարուցվել քրեական գործեր, այդ մարդկանց բռնել-դատել, բայց այդ ընթացքում կարող է զոհվեն մարդիկ, հակառակը՝ նրանք կարող են ներթափանցել Հայաստանի տարածք և իրականացնել ահաբեկչական գործողություններ, և հետո՝ գնա գտիր, թե ովքեր են եղել, պատժիր և այլն։

-Ներքաղաքական պայքարի մասին իշխանությունն ընդդիմադիր ուժերի հետ տարեվերջին հանդիպումներ էր նախաձեռնել՝ արտահերթ ընտրությունների առաջարկով։ Ըստ էության՝ ընդունում են, որ սխալներ են արել, և իշխանություններն առաջարկում են, որ քաղաքական ուժերով միասին գնաք ընտրությունների և «դատավոր ժողովուրդը» գնահատական տա։ ԼՀԿ-ն հրաժարվեց այդ ճանապարհով գնալ՝ առաջարկելով ընտրել վարչապետի իր թեկնածուին։ Ինչո՞ւ չեք ընդունում առաջարկը։

-Հենց հիմա վարչապետն անձամբ խնդիր ունի տարբեր մարզեր այցելելու։

-Բայց դա իր խնդիրն է։

-Դա քաղաքական դաշտի խնդիրն է։ Այսինքն՝ մենք երկրում ունենք անհանդուրժողականության այնպիսի լարված մթնոլորտ, որի պարագայում անհնար է իրականացնել քարոզարշավ։ Գումարած սրան՝ մարդիկ դեռ նոր են հուղարկավորել իրենց հարազատներին, դեռ որոնում են իրենց հարազատներին։

-Բայց կարելի է ընտրության օր պայմանավորվել վեց ամսվա ընթացքում։

-Պարոն Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին։ Երկրում տոտալ անիշխանություն է, այն ամենը, ինչ կատարվում է, անիշխանության բացահայտ դրսևորումներ են։ Ոստիկանությունը որպես այդպիսին գոյություն չունի կարծես, հատուկ ծառայությունները չգիտես ինչով են զբաղված, հայտարարվում է անընդհատ, որ կան զինված խմբեր, պատերազմից մարդիկ զենքով են վերադարձել, այս իրավիճակում, երբ անիշխանություն է երկրում և կան զինված խմբեր, ընտրությունների արդյունքները որոշվելու են այսպես՝ ով կարողացավ շատ փող բաժանել, կամ ով իր կողմը գրավեց ավելի շատ զինված խմբեր, նա հաղթելու է։ Դա չի լինելու ժողովրդի կամքի արտահայտումը, դա լինելու է ուղղակի անհասկանալի քաոտիկ իրավիճակում փողի և զենքի ուժով իշխանության եկած ինչ-որ բան։ Դրա արդյունքում մենք երկու տարի հետո ունենալու ենք նոր հեղափոխություն կամ այսպիսի իրավիճակներ, ինչ ունենք այսօր։ Դրանից խուսափելու համար Փաշինյանը պետք է հեռանա։ Ինքը չի կարող երկրում համերաշխություն բերել։ Այդ անհամերաշխությունը, այդ անհանդուրժողականությունն ինքն է ստեղծել, ինքն է մտցրել քաղաքական դաշտ։

-Փաշինյանը չի հեռանում, կատարվածին պե՞տք է քաղաքական գնահատական տրվի, քաղաքացիները պե՞տք է քվեով կարծիք արտահայտեն, թե՝ ոչ։

-Ընտրությունները քաղաքական գնահատական տալ չէ։ Ընտրություններն իրականացվում են մանիպուլյացիաների վրա, ինչպես Նիկոլ Փաշինյանն այսօր անում է։ Նա ի՞նչ է ուզում անել․ ասում է՝ ինձ կդատի ժողովուրդը, այն դեպքում, որ դատում են դատարանները։ Մենք փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկ ենք ներկայացրել։ Կարծես թե, դատելով իրենց հայտարարություններից, նրանք չեն ուզում դա ստեղծել, որովհետև, միգուցե, մինչև իրենց նախատեսած ընտրությունները պարզվեն ինչ-որ հանգամանքներ, որոնք կվնասեն իր ռեյտինգին։ Ինչո՞ւ է նա հիմա ուզում գնալ ընտրությունների։ Միանշանակ՝ բոլորը համաձայն են, չկա այդպիսի մարդ, որ չհասկանա՝ ընտրությունները հիմա վնաս են Հայաստանի Հանրապետությանը՝ առանց այդ էլ լարված իրավիճակում դու գնում ես նոր, տուրբուլենտ ցիկլի։

-Դուք նույնիսկ համաձայն չեք մի քանի ամսից, կես տարուց, մեկ տարուց ընտրությունների գնալուն․․․

-Մեկ տարին, վեց ամիսը պետք է օգտագործել ինչի՞ համար՝ հանրային համերաշխություն ապահովելու, երկիրը կայունացնելու և կայուն վիճակում գնալու․․․ Նիկոլ Փաշինյանն ամեն օր խաթարում է այս երկուսը՝ և՛ հանրային համերաշխությունը, և՛ որևէ հնարավորություն, որ կարող է կայունանալ երկիրը։ Ինքը հինգ օր մնա, հինգ ամիս, թե երեք տարի, միևնույնն է՝ երբեք չի տանելու երկիրը կայունացման։ Ինքը քաոսի վարպետ է, ինքը կարողանում է կառավարել քաոսում, ինքը կարող է ապրել քաոսում, բայց նորմալ պայմաններում, երբ պիտի բանավեճ գնա գաղափարի շուրջ, գործի շուրջ, ինքն այդտեղ պարտված է, գոյություն չունի։ Դրա համար՝ երկուսուկես տարի է անցել, ինչ ինքն իշխանության է, մինչև հիմա հների հետ կռիվ է տալիս, որովհետև ինքը ոչ մի բան արարելու ունակ չէ, նա քանդելու է ունակ։ Քանի ամիս և օր էլ մնա, նա քանդելու է այն, ինչ մնացել է մեր պետությունից և պետականությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան