Հայկական կողմը չունի բանակցային որևէ լծակ, Մոսկվա գնալը իմաստ չուներ․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
Բոլորը

Հայկական կողմը չունի բանակցային որևէ լծակ: «Փաշինյան-Պուտին-Ալիև առաջին հանդիպումը 44-օրյա պատերազմից հետո» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալը իմաստ չուներ:
«Փաշինյանը գնացել էր Մոսկվա ոչ թե բանակցելու՝ հայտարարությունը ստորոգրել-չստորագրելու վերաբերյալ, այլ քննարկելու արդեն պատրաստի հայտարարոթյան տեքստի ստորակետները՝ դնե՞լ բառից այս կողմ, թե՞ այն կողմ»,- նշեց Պողոսյանը:

«Եթե կողմերը գնում են բանակցելու, աշխատանքը լինում է թիմային։ Բայց մենք տեսանք ոչ արտգործնախարարն էր այնտեղ, ոչ էլ որևէ մեկը։ Երեք ղեկավարներն էին, որոնց աշխատակազմերն օրեր առաջ ամեն ինչ արել էին, մեզ էլ այստեղից-այնտեղից լուրեր էին հասնում, որ տնտեսական հարցեր են լինելու։ Ինչո՞ւ եմ այս ամենն ասում, քանի որ հայկական կողմն այսօրվա դրությամբ չունի բանակցային լծակ։ Միակ լծակը լինելու է այն, որ կարող են ասել, չենք կատարի այսինչ բանը, եթե մեր գերիներին չտաք»,- ասաց Պողոսյանը։

Նա նկատեց, որ Մոսկվա այցին ընդառաջ որևէ գործողություն Ադրբեջանի դեմ չի իրականացվել, Փաշինյանը Մոսկվա գնացել է առանց արգումենտի. «Եթե օրինակ, պարզվեր, որ մոտ 100 ադրբեջանցի սահմանը խախտել է ու գերի է ընկել, կամ Ադրբեջանի նկատմամբ լիներ քրեական գործ միջազգային դատարանում։ Եթե լիներ նման պաշար, արգումենտ, կարելի էր բանակցել, բայց չկա, ուստի կարելի էր և չգնալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: