Դժոխքից անգամ ելք կա, կարևորը ցանկությունն է․ Թաթուլ Հակոբյանը՝ ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Փաշինյան-Պուտին-Ալիև առաջին հանդիպումը 44-օրյա պատերազմից հետո» թեմայով քննարկման ժամանակ քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը, անդրադառնալով տնտեսական ապաշրջափակման վերաբերյալ հայտարարության ստորագրմանն ու Բաքվում հայ գերիների վերադարձի խնդիրը չլուծելուն, հիշեց 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, որից «դասեր չքաղեցինք»։

«Գալով հարցին, թե ինչու այդպես տեղի ունեցավ Մոսկվայում, նշեմ՝ մի պարզ պատճառով՝ երբ դու կապիտուլյացիա ես ստորագրում, դու այլևս չես բանակցում։ Ո՞վ է տեսել աշխարհում կապիտուլացված կողմը բանակցի։ Քո դեմը թուղթ են դնում, կարող ես ջղաձգումներ ունենալ, բայց ստորագրում ես։ Այս ողբերգական իրավիճակում հայտնվել է հայ ժողովուրդը իր ընտրած առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց Թաթոըլ Հակոբյանը՝ հավելելով, որ գերիների վերադարձի վերաբերյալ չստացվեց հաջողության հասնել, քանի որ Ալիևը ցանկանում է ստանալ ամեն ինչ։

«Սա զրո վերջնարդյունքով խաղ է, որին ծանոթ ենք 94-ից, երբ խաղն ավարտվեց մեր հաղթանակով, և Ադրբեջանը կարողացավ հասնել ռևանշի: Սա է իրականությունը։ Այս իրավիճակից դուրս գալու համար քայլեր կան անելու, դժոխքից անգամ ելք կա, բայց պետք է ցանկություն ունենալ: Առաջինը, պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, ձևավորվի նոր իշխանություն, նոր բանակցողներ պետք է լինեն և պետք է փորձ արվի Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ որոշակի համաձայնությունների հասնել առաջիկա տասը տարիների համար»,- ասաց Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի մեջքը ջարդվել է, պետք է այստեղ կարողանանք լավ աշխատել ու խաղաղությունը օգտագործել, զրո վերջնարդյունքով խաղը փոխել։

«Պետք է փոխել այդ խաղը, եթե միջնորդ պետությունն ու Ադրբեջանը շարունակեն իրենց պահել այնպես, ինչպես իրեն պահում էր տավուշյան արկածախնդրությունից հետո Նիկոլ Փաշինյանը՝ ստորացնելով Իլհամ Ալիևին, որի դեմքին երեկ չէր կարողանում նայել»,- նշեց Թաթուլ Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: