ԱԺ-ում փոփոխություններ են սպասվում. 2 պետծառայող «կտրվել» է. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ատեստավորումը դեռ չի ավարտվել, հերթականը նշանակված է հունվարի 25-28-ը։ Մինչ այս պահը պետծառայող 12 աշխատակից ատեստավորվել են, «կտրվել» են 2-ը։ Դեկտեմբերի 28-ին անցկացված ատեստավորման ընթացքում թեստը չի կարողացել լուծել արխիվի աշխատակից Կարինե Սարգսյանը, որն ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված զինվորի մայր է։ Աժ աշխատակազմը քննարկում է տիկնոջ հաստիքը պետծառայողից տեխնիկական դարձնելու հարցը, քանի որ նյութեր «կարող» աշխատողի դեպքում պարտադիր չէ սերտել օրենսգրքերը։ Ի դեպ, մտադիր են այլ հաստիքներ եւս խորհրդարանում պետծառայողից դարձնել տեխնիկական, որ մինչեւ մարտի 1-ը, երբ ԱԺ աշխատակազմի  նոր կանոնադրությունն ու կառուցվածքը գործեն, հաստիքացուցակը լիովին մաքրված լինի։ Իսկ առաջին «կտրվողը», որի մասին գրել ենք, բանաստեղծ Հովհաննես Շիրազի կրտսեր դուստրն է՝ ԱԺ երկարամյա աշխատակից Աստղիկ Շիրազը, որն զբաղեցնում էր ԱԺ հանրային կապերի վարչության տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի պետի պաշտոնը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: