Քննչական կոմիտեն անուղղակիորեն հաստատում է արյան վրեժի վարկածը․ Վահագն Աբգարյանին 15 օր ժամանա՞կ էին տվել քաղաքից հեռանալու համար

Լուրեր

13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
Բոլորը

Այսօր առավորտյան Ալավերդի քաղաքի Սանահին Բրիջ հյուրանոցի առաջ իրավապահներ էին հավաքված։ Ականատեսները պատմում են, որ հավաքվածներից ոմաք զինված էին։ Վերևում՝ երկրորդ հարկում այդ պահին ձերբակալում էին հյուրանոցի տիրոջը՝ Ալավերդին ալեկոծող արյան վրեժի պատմությունների հերոս, Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանին։

«Ինձ սկզբում թվաց, հյուրանոցի առաջ իրա «ախրանան» է, հետո իմացանք, որ ներսում քննչական գործողություններ են կատարվում, բոլորին պառկացրել են», – պատմեց մեր աղբյուրը։

Վահագն Աբգարյանին ձերբակալել են այսօր՝ անցած հունիսին Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը կազմակերպելու կասկածանքով։

«2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում ստացված հրազենային վնասվածքներից մահացել է քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ): ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ.Փիրուզյանի սպանությունը կատարվել է նույն քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի պատվերով»,- գրված է քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրության մեջ։

Կոմիտեն հայտնում է, որ այս գործով, բացի Վահագն Աբգարյանից, ձերբակալվել է «ևս երկու անձ, որոնցից մեկը՝ կազմակերպչին օժանդակելու և հանցավոր համագործակցությանն անդամակցելու, իսկ մյուսը՝ հանցավոր համագործակցությանն անդամակցելու կասկածանքով»:

ՔԿ-ն նաև հիշեցնում է, որ սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորված է Ալավերդի քաղաքի մի բնակիչ։ Խոսքը 26 տարեկան երիտասարդ Վլադիմիր Դավթյանի մասին է։ Նա օրը ցերեկով մոտ մեկ մետր հեռավորությունից կրակել էր նույն քաղաքի բնակիչ Կարո Փիրուզյանի ուղղությամբ։ Վլադիմիր Դավթյանը ներկայացել էր իրավապահներին։ Իր արարքը պատճառաբանել էր նրանով, որ Փիրուզյանն իր հետ ընդհարում էր ունեցել, հետապնդել ու պարբերաբար վիրավորել էր, նույնիսկ մահվան սպառնալիքներ էր տվել:             Վահագն Աբգարյանի դեմ երեք անգամ մահափորձ է եղել։Վերջինը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ, ինչի արդյունքում զոհվեց նրա թիկնապահ Գարիկ Մոսինյանը, իսկ Աբգարյանը հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում։ Մամուլն անմիջապես այս սպանությունը տեղավորեց ավելի վաղ տեղի ունեցած հանցագործությունների շղթայում. 2015 թվականին, քաղաքապետի ընտրությունների ժամանակ, նա մեկ այլ քրեական հերոսի՝ Վարդան Փիրուզյանին ծեծել էր նրա տան շքամուտքի մոտ։ Մի քանի ամիս հետո Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ էր կազմակերպվել Վահագնի զրահապատ «Համերի» ուղղությամբ։

2016 թվականի մայիսին Փիրուզյանը սպանեց Աբգարյանի երկու թիկնապահներին, որոնցից մեկը՝ Էդուարդ Պողոսյանն էր՝ Վահագնին պատկանող հյուրանոցի տնօրենը։ Իսկ 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի <<Կատա>> սուպերմարկետի մոտ կրակոցներ հնչեցին, և սպանվեց Վարդան Փիրուզյանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանը։ Որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող երիտասարդը սպանված թիկնապահ Պողոսյանի ընկերն է, սակայն մեղադրյալը ժխտում էր արյան վրեժի վարկածը՝ վստահեցնելով, որ ընդամենը ծանոթներ են եղել հանգուցյալ Էդուարդ Պողոսյանի հետ։

Վլադիմիր Դավթյանի շահերը ներկայացնող փաստաբան Հովիկ Արսենյանին հարցրեցինք, թե հնարավոր է, որ իր պաշտպանյալը ցուցմունք է փոխել և հայտնել, որ ինքը պատվիրատու է ունեցել։ «Ոչ, ոչ մի բառ իմ պաշտպանյալն իր ցուցմուքներում չի փոխել, քննիչը դեկտեմբերի 29-ին ուղարկել է մեղադրականը, որ հաստատեն, սակայն գլխավոր դատախազությունում չեն հաստատել մեղադրականը։ Մի բան եմ ենթադրում՝ որ մեր այսօրվա իրավիճակում քննչական կոմիտեի և դատախազության միջև կոնֆլիկտայնություն գոյություն ունի։ Թող ուղարկեն ԱԱԾ-ն քննի, այնտեղ հակասություն չկա»,-պատասխանեց փաստաբանը:

Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը երեկոյան արձագանքեցին Աբգարյանի ձերբակալության մասին լուրին։ Նախաքննությանը չվնասելու նկատառումով, նրանք զերծ են մնում մեկնաբանություններից, սակայն փաստում են, որ «ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչությունից քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջամտությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն տեղափոխվելուց հետո միայն սկսեց նշմարվել գործով օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու միտում»:

Իսկ Factor.am-ի հետ զրույցում Երվանդ Վարոսյանը նշեց․ «Այն, որ պատվիրատու կա, ի սկզբանե ակնհայտ էր»։ Իրավապահ մարմնում մեր աղբյուրը հաստատեց, որ «Կատա» սուպերմարկետի մոտ տեղի ունեցած սպանությամբ սկզբում զբաղվում էին Լոռու մարզի քննիչները, սակայն այն բանից հետո, երբ դատախազությունը հետ ուղարկեց գործը, այն հանձնվեց Երևանի քննիչներին։ Նրանք ավելացրել են, որ սպանությունը կազմակերպվել է անհայտ պատվիրատուի կողմից։

Հայտնի չէ, թե ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել գործում, ի՞նչ հիմքեր են ստեղծվել քննչական կոմիտեում ամիսներ անց, որոնք թույլ են տալիս կասկածելու, որ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրված է: «Օպերատիվ աշխատանքի արդյունքում ձեռք բերված փաստացի հանգամանքները, որոնք չենք կարող մանրամասնել», – Factor.am-ին փոխանցեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրուզյանը։

Նա հայտնեց, որ ձերբակալություններից առաջ մոտ 30 հոգու նկատմամբ խուզարկություն է իրականացվել։ Ամանորի տոներից հետո իրականացված այս լայնածավալ խուզարկությունները զարմացրել են Ալավերդու բնակիչներին։ Նրանք պատմում են, որ խուզարկել են անգամ նրանց, ովքեր ակնհայտորեն թշնամական հարաբերություններ են ունեցել Վահագն Աբգարյանի հետ։

«Օրինակ, խանութի տեր Մանվելին։ Նա նոր էր եկել Ռուսաստանից ու Վահագի հետ աչքով աչք չունեին։ Նրա խանութում ինչ- որ բաներ էին փնտրում», – ասում է Ալավերդու մեր աղբյուրը։

Մարդիկ իրենց անվտանգության զգացումից ելնելով՝ խուսափում են հրապարակավ խոսել Վահագն Աբգարյանի և նրա շրջապատի անձանց մասին։

Factor.am-ի աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Վահագն Աբգարյանը քրեական այլ հեղինակությունների հետ անհամաձայնություն ուներ։ Ամանորին Ալավերդի քաղաքում խոսակցություններ են տարածվել, որ Վահագն Աբգարյանին քաղաքից հեռանալու պահանջ են ներկայացրել և 15 օր ժամանակ են տվել։ Նա այս պահանջը չի կատարել։

Տեղեկություն ունենք նաև, որ վերջին շրջանում «Սանահին Բրիջ» հյուրանոցի վրա կախված էր «Վաճառվում է» գրությամբ պաստառ։ Վերջերս վաճառվել էր նաև Աբգարյաններին պատկանող ավտոլվացման կետը։ Ալավերդցիների այս զրույցներից կարելի է ենթադրել, որ Աբգարյանը պատրաստվում էր կատարել իրեն ներկայացրած պահանջը, բայց, փաստորեն, չհասցրեց։

Սյուզան Սիմոնյան