11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում. Անթալիայի նահանգապետը՝ Հրանտ Դինքի մահվան առնչությամբ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Թուրքիայի հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ Անթալիայի նահանգապետ Ֆաթմա Քայաօղլուն գրավոր հայտարարություն է հրապարակել. գրում է EH-ն:

«Հրանտ Դինքի սպանությունից 11 տարի անցավ:  Մեր եղբայրը ոչ միայն հայ էր, այլև քուրդ, թուրք, լազ, բոսնիացի, վրացի, ասորի, արաբ, քրիստոնյա, մահմեդական, եզդի, ալևի: Նա իր մեջ կրում էր ժողովուրդների համերաշխության համընդհանուր բարությունը»,- ըստ թուրքական «Birgun»  թերթի կայքի՝ գրել է Քայաօղլուն:

Վերջինս նշել է, որ հաճախ Թուրքիայում ազգայնական դրսևորումները հանդիսանում են օրինական երևույթ, իսկ ֆաշիստական հարձակումները որակվում են որպես «Ժողովրդի բնական արձագանք»: Եվ ահա այդ ազգայնականության զոհն էլ հենց դարձավ Դինքը:

«11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում: 11 տարի է դիմում ենք դատաիրավական համակարգին, կառավարությանը, խորհրդարանին, սակայն արդյունք չկա: 11 տարի է մենք փողոցում խոսում ենք այն մարդասպանների մասին, որոնք կանգնած են սպանության ետևում, սակայն նրանք  մեզ չեն լսում: Հրանտին սպանողներին և վերջիններիս աջակիցներին  մեկ անգամ ևս հիշեցնում ենք. դուք այլևս չեք կարողանա իրականացնել նման սպանություն: Այս հողերում դեռ ապրում են Հրանտներ և անշուշտ կշարունակեն ապրել»,- ասել է Անթալիայի նահանգապետը:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին: 2012 թ. դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկٳթյան դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման: 2014թ. Ստամբուլի ծանր հանցանքների դատարանը որոշում կայացրեց Դինքի սպանության գործը վերստին քննել: