ԵՄ 13 երկրների ԱԳ նախարարներ կոչ են արել պատվաստանյութ տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Լուրեր

11.11.2026 | 18:44
Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
Բոլորը

Եվրամիությունը պետք է ստեղծի հասանելի մեխանիզմ, որը հնարավորություն կտա 2021թվականի գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութ տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային, Ուկրաինային՝ որպես «գործընկեր պետություններին աջակցության ազդանշան»։ Այս մասին ասվում է ԵՄ 13 երկրների արտգործնախարարների՝ Եվրահանձնաժողովին ուղղված նամակում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին` արագորեն մշակել աջակցության մեխանիզմ, որն արդեն գործում է Արևմտյան Բալկանների երկրների համար։ Արևելյան գործընկերության սպասվելիք գագաթնաժողովում մենք պետք է ուժեղ ու համակարգված ազդանշան ուղարկենք այս ծրագրի ռազմավարական նշանակության մասին։ Կորոնավիրուսի պատվաստանյութի հասանելիությունը կդառնա այդ ազդանշանի կարևոր բաղադրիչ։ Մենք համոզված ենք, որ այդ գործողությունները բարձր կգնահատվեն այդ պետությունների կառավարությունների ու քաղաքացիական հասարակության կողմից և բարձրացնի ԵՄ-ի աշխարհաքաղաքական նշանակությունն աշխարհում»,- ասվում է նամակում, որը ստորագրել են ԵՄ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրների ԱԳՆ ղեկավարները։

Բրյուսելում ՏԱՍՍ-ի աղբյուրն էլ ասել է, որ պատվաստանյութերի մատչելիության ապահովումն այսօր դիվանագիտական ազդեցության կարևոր գործիք է և այն պետք է լայնորեն օգտագործել։

Էմմա Չոբանյան