Պետք է աջակցենք զոհված, վիրավոր, գերի ընկած կամ անհետ կորածների ընտանիքներին․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին մեր պատմության ամենադաժան էջերից էր. հետևանքները դեռ երկար ժամանակ զգալու և փորձելու ենք հաղթահարել։

Նախ, կորոնավիրուսի համավարակը խլեց մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքերը ու դեռ շարունակում է տարածվել՝ թուլացնելով նաև տնտեսության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։

Այնուհետև, տարիներ անց մեր ժողովուրդը կրկին ստիպված եղավ ուղիղ նայելու պատերազմի անողոք աչքերին՝ ընդունելով մարտահրավերը և զոհելով ամենաթանկը՝ իր հազարավոր զավակների կյանքն ու առողջությունը։

Սիրելի՛ ժողովուրդ, այս արյունալի փուլում մենք կրկին միասնական էինք ընդդեմ արհավիրքի, ընդդեմ թշնամու, ընդդեմ մահի։

Այժմ էլ պետք է լինենք միասին՝ մեզ բաժին մնացած հողի վրա կառուցելու համար երկիր, որտեղ ապահով ու երջանիկ կապրեն մեր զավակները։ Դա կլինի լավագույնը, որ կարող ենք անել թե՛ նրանց, թե՛ անձամբ մեզ համար՝ դուրս գալով փոխադարձ մեղադրանքների և ատելության այս փակ շրջանից։

Մխիթարանքի խոսքեր չկան ասելու որդեկորույս մայրերին, ամուսին ու ծնող կորցրած ընտանիքներին, անհետ կորած մեր որդիների ընտանիքներին, աննկարագրելի է գերի ընկած մեր զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սպասումը։ Նրանց բոլորի հետ սպասում ենք բոլորս, ուրախանում ենք բոլորս, սգում բոլորս…

Սիրելիներս, կոչ եմ անում այս Նոր տարի առանձնակի ուշադիր լինել ու աջակցել զոհված, վիրավոր, գերի ընկած կամ անհետ կորած մեր զինծառայողների և մյուս հայրենակիցների ընտանիքներին։ Նրանք տվել ու կորցրել են ավելին, քան մեզանից յուրաքանչյուրը, և այդ ընտանիքների հոգսը հոգալը, ցավի հետ միայնակ չթողնելը նվազագույնն է, որ կարող ենք անել իրենց կյանքը, առողջությունն ու ազատությունը զոհած մեր եղբայրների համար։

Իհարկե այս դժվարին ժամանակներում, երբ շատերիս հնարավորությունները սուղ են, դժվար է անել այն ամենը, ինչ մեր սրտի ցանկությունն է։

Սակայն իմ անձնական խնդրանքն է մեր բոլոր հայրենակիցներին, որ հիմա, ինչպես երբեք, լինենք միասնական, լինենք ուժեղ ու նայենք հետ՝ դասեր քաղելու և չմոռանալու համար, նայենք առաջ՝ մեր ընտրած ճանապարհով արժանի լինելու մեզ համար իրենց զոհաբերած մեր լույս զավակների սխրանքին։

«Լուսավոր Հայաստանը» ևս այս օրերին կատարելու է այն, ինչ այժմ առաջարկում եմ բոլորին։

Աստված պահապան Հայ Ժողովրդին»։