«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրենը դադարեցնում է իր գործունեությունը հիմնադրամում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրենը Հովհաննես Ղազարյանը գրել է.

«Ս.թ. դեկտեմբերի 1-ին ներկայացրածս դիմումի համաձայն այսօրվանից դադարեցնում եմ իմ գործունեությունը որպես ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր բարերարներին, աջակիցներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թիմիս նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Իմ պաշտոնավարման երկամյա ճանապարհին հասցրել ենք մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք բխում են մեր երկրի իրական կարիքներից և առաջարկում համակարգային լուծումներ։ Հավատացած եմ, որ այսօրինակ ծրագրերով է հնարավոր միայն լուծել կոնկրետ խնդիրներ և քայլել ժամանակին համահունչ: Սա հնարավոր է դարձել մասնագիտական ու մարդկային ամենաբարձր հատկանիշներով օժտված մարդկանց նվիրվածության ու ջանքերի համախմբման շնորհիվ:
Այսօր այդ ճանապարհն ընդհատվում է: Որոշումս պայմանավորված ու հիմնավորված է պետության զարգացման, ապագայաստեղծ ծրագրերի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ իմ պատկերացումներով։ Լիովին ըմբռնելով օրվա հրամայականները՝ համոզված եմ, որ չենք կարող մեզ թույլ տալ հրաժարվել ապագայի հետ կապող օրակարգերից և զարգացման ծրագրերից, որոնք մեր երկարաժամկետ անվտանգության երաշխիքներից են։

Այո՜, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու որպես հայ՝ ունեմ նաև սկզբունքային անհամաձայնություններ մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների, ստեղծված աղետի շուրջ օրակարգ բերվող պատճառաբանությունների հետ։ Դեռևս նոյեմբերի 16-ին, ի արձագանք ստեղծված իրավիճակի, հանդես եմ եկել հայտարարությամբ, որին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/34PHnqC

Ծանրագույն օրերը, որ ապրեցինք այս տարի ու դեռ շարունակում ենք ապրել, ընդգծեցին մեր երկրի բացերը, կառավարման թերությունները, վերհանեցին տարիներով կուտակված խնդիրները։ Ցավո՜ք, մեր սխալների ու բացթողումների համար չափազանց թանկ վճարեցինք:

Հանուն հերոսաբար ընկածների, հանուն մեր սգավոր մայրերի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ազգի ու ապագայի՝ մենք պետք է ապրենք ու կառուցենք բարձր դիմադրողականություն ունեցող կենսունակ պետություն:

Հիմա, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ծնկած վիճակից ելնել՝ զարկ տալով մեր գիտական ու կրթական ներուժին՝ ապավինելով տեղեկատվական ու տեխնոլոգիական առաջընթացին, ու ամենակարևորը՝ ապավինելով մեր համախմբման ներուժին: Սա է մեր երեխաներին ամուր Հայրենիք ժառանգելու միակ ուղին: Լիահույս եմ, որ գաղափարակիցներով կկարողանանք կյանքի կոչել այն»: