Բնության հատուկ պահպանվող տարածքներն ապօրինի տասնյակ տաղավարներից են ազատվել. նախարարությունը կլինի ավելի բծախնդիր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստանում ընթացիկ տարում բնության հատուկ պահպանվող տարածքներն ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից ազատելու ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկի հատվածում, նաև Մ4 մայրուղու հարակից անտառածածկ տարածքներում ապօրինի շենք-շինություններ են ապամոնտաժվել, տասնյակ տաղավարներ են հեռացվել, տնօրեններին և տեղամասերի պետերին նկատողություններ են ներկայացվել՝ հետայսու իրենց լիազորություններն ավելի բծախնդրորեն իրացնելու համար։ Արդեն իսկ լուծարվել են տասնյակ վարձակալության պայմանագրեր, մի մասն էլ գտնվում է լուծարման ընթացքի մեջ։ Տարածքները կվերադարձվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, քանի որ դրանք նպատակային չեն օգտագործվում։

Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական բաղադրիչի մշակումը և կանոնակարգված ներդրումները, անտառային հողերի, հողատարածքների վարձակալության խնդրի կանոնակարգումը։ Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահը ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն է, որոշում էր ընդունել դադարեցնել անտառային հողատարածքների վարձակալությամբ տրամադրումը, մինչև վարձակալած տարածքների ամբողջական գույքագրումը և հստակ կանոնակարգերի մշակումը։ Նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում կլինեն նշանակալի արդյունքներ։

Նախարարությունում նաև նշում են, որ պատերազմական օրերին գերատեսչության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ զորակոչվել և կամավորական հիմունքներով համալրել էին ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այդ ընթացքում անտառտնտեսություններն ու ազգային պարկերը, թեպետ խիստ սակավ աշխատախմբերով, բայց և շարունակել են անշեղորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրներն ու ծրագրերը։ Նման իրավիճակում նկատվել է ծառահատումների աճի միտում, ինչն անթույլատրելի և օրենքով արգելված արարք է։

«Այսօր արդեն մեր գործընկերները լիարժեք անցել են իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը և գույքագրված խնդիրների լուծմանը։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես իրավական դաշտում: Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն, որի կառավարումը վերապահված է համապատասխան պետական կառավարման ինստիտուտներին»,-ասված է նախարարության տրամադրած պատասխանում: