2020 թ. ՀՀ ՊԵԿ գործունեության հետագիծը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

Անսպասելի մարտահրավերներով 2020 թվականը Պետական եկամուտների կոմիտեն հաղթահարում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում տնտեսության որոշ ճյուղերի հարկադիր պասիվությունը կարող էր վտանգել հարկային մուտքերի ապահովումը: Այդուհանդերձ, երկրի համար դժվար շրջափուլում ՊԵԿ-ը գլխավոր առաքելությունը լիարժեք կատարում է: 2020թ. կատարված աշխատանքները ներկայացված են ամփոփիչ տեսանյութով:

Պետական բյուջեի մասին օրենքով և տարվա ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով փոփոխված 2020թ. հարկային եկամուտների ցուցանիշը դեկտեմբերի սկզբին կազմել է 1 տրիլիոն 326 մլրդ դրամ, ինչն անգամ համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունների և կառավարության կողմից արտոնությունների տրամադրման պայմաններում կանխատեսվում է գերակատարել ավելի քան 55 մլրդ դրամով: Արդեն 11 ամիսների արդյունքով հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 1 տրիլիոն 244 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր: Իսկ տարվա կտրվածքով այդ ցուցանիշը հասնում է շուրջ 1 տրիլիոն 381 մլրդ դրամի:

«Կորոնավիրուսային իրականությունը» թելադրել է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների նոր ձևաչափ: Սպասարկման շատ ծառայություններ տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ: Ճշգրիտ և թիրախային հսկողություն` աննախադեպ ցուցանիշներով: Տարվա ընթացքում իրականացվել է 895 համալիր հարկային ստուգում, արդյունքում արձանագրվել մոտ 88 մլրդ դրամ: 11 ամիսների ընթացքում իրականացված 1400 ստուգման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 700 չգրանցված աշխատող: Ի դեպ, սեպտեմբերին եկամուտ ապահոված աշխատատեղերի թիմը կազմել է շուրջ 632 հազար, ինչը բարձր ցուցանիշ է:

ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումների բացահայտման առումով տարին ևս հատկանշվել է: 11 ամիսների կտրվածքով իրականացվել է ավելի քան 11 հազար հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման ճշտության ստուգում` նախորդ տարվա համեմատ 28 տոկոսով ավելի: Ընդ որում, օգոստոսին արձանագրվել է կանոնների խախտման` վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը` 1049 դեպք: Հաշվարկներում անճշտությունների, չներկայացված հարկային հաշվարկների վերաբերյալ հարկ վճարողներին ուղարկված ծանուցումների և կամերալ ուսումնասիրությունների արդյունքում բյուջե 11 ամիսների կտրվածքով հայտարարագրվել է շուրջ 12 մլրդ դրամ լրացուցիչ հարկ: