Կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահության հերթափոխ. ՀՀ ՊՆ
ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահության հերթափոխ:
Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորում է անցկացվել հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։