Շուրջ 1500 արցախցիներ բնակվում են Շիրակի մարզում․ այստեղ իրենց լավ ու ապահով են զգում

Լուրեր

30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
Բոլորը

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Շիրակի մարզում ապաստան են գտել բազմաթիվ արցախցիներ։ Սկզբնական փուլում շուրջ 1․500 արցախցի է եկել։ Նախ եկել են նրանք, ովքեր ծնունդով Շիրակի մարզից են և 1990-ական թվականներին են վերաբնակեցվել Արցախում, մարզում հարազատներ ու բարեկամներ ունեն։

«Մի մասն էլ եկել են այն մարդիկ, որոնք որպես ապահովության երաշխիք՝ դիտարկել են ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը, այլապես Գորիսից հաստատ չէին գա հասնի Գյումրի, ավելի նպատակահարմար էր Երևանում, Կոտայքի մարզում տեղավորվելը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը։

Նա պատմեց, որ Շիրակի մարզ արցախցիների հոսքը զգալիորեն աճել է նոյեմբերին, երբ ռազմական գործողություններմ ավարտվել են, հատկապես՝ Քաշաթաղի շրջանից։

«1500-ն է եղել ի սկզբանե, հետո եկել է ևս 1000-ը՝ նոյեմբերին։ Մոտավորապես ունեցել ենք 2500-ից ավելի քաղաքացիներ, որից 1000-ը վերադարձել է։ Բայց այդ 1000-ն էլ ամբողջությամբ չեն վերադարձել Արցախ։ Շիրակի մարզից վերադարձել է 586-ը։ Իսկ մնացածը, մենք հիմա նաև մոնիթորինգ ենք անում մեր սոցաշխատողների հետ միասին, ստուգում՝ արդյո՞ք Շիրակի մարզում են, թե՞ տեղափոխվել են։ Հիմնականում տեղափոխվել են Հայաստանի այլ բնակավայրեր»,- ասաց Էմմա Բաղդասարյանը։

Արցախցիները Շիրակի մարզում բնակվում են հիմնականում Գյումրիում, նաև՝ Արթիկ քաղաքում և Մարմաշեն խոշորացված համայնքում։

«Սկզբնական շրջանում հիմնականում հյուրընկալ ընտանիքներում էին բնակվում։ Ընտանիքներ կային՝ իրենք նախաձեռնությամբ հանդես եկան՝ հյուրընկալել Արցախից եկած ընտանիքների։ Հետո իրենց դռները բացեցին հյուրանոցները, հյուրատները, պետության հովանավորությամբ վերապրոֆիլավորվեցին, վերակազմակերպվեցին մի քանի պետական կառույցներ, որոնք դարձան Արցախից եկած մեր հայրենակիցների համար կեցավայր»,- նշեց Շիրակի մարզպետի օգնականը։

Խոսքն այս դեպքում Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոցի մասին է, որը կազմալուծված կառույց է, չի գործում, շենքային պայմաններն են օգտագործվել։ Ամենաշատ ընտանիքները հենց այստեղ են հաստատվել։

Արցախցիներ են հյուրընկալվել նաև Գյումրիի Տարածքային մանկավարժահոգեբանական խնամքի կենտրոնում (ՏՄԱԿ), Արթիկի ՏՄԱԿ-ում և Մայիսյանի մանկապարտեզում։ Իսկ հյուրանոցներում ու հյուրատներում քիչ թվով ընտանիքներ են մնացել՝ որոշ մասը վերադարձել է, մյուսներն էլ փորձում են գտնել վարձակալությամբ բնակարաններ կամ այլ տարբերակներ։

Իսկ արցախցիների հոգսերն ու կարիքները տարբեր են։ Եթե սկզբնական փուլում հիմնական խնդիրը հագուստով, սննդով ու կացարանով ապահովվումն էր, հետագայում նաև այլ կարիքներ են առաջացել։

«Օրինակ՝ հիմա, երբ ուզում են առանձին բնակարանում ապրել, արդեն կոմունալ վճարումների խնդիր է առաջանում, կամ վարձակալած բնակարաններ կան, որտեղ չկան կենցաղային անհրաժեշտ պարագաներ՝ անկողին, սպասք և այլն»,- ասաց Էմմա Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս պահին գրեթե բոլորի կարիքները հոգածել են, որովհետև ակտիվորեն աշխատում են հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հետ։

Մեր զրուցակցի խոսքով՝ արցախցիները գոհ են հյուրընկալությունից, իրենց համար արվում է հնարավորին ամեն ինչ։ Ամանորի նախաշեմին էլ փոքրիկներին համար միջոցառում է կազմակերպվել Գյումրու դրամատիկական թատրոնում․ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և Գյումրու YIC կազմակերպության հովանավորությամբ երեխաների համար գնվել են տոմսեր ամանորյա ներկայացման համար, նվերներով փաթեթներ են բաժանվել։

«Խոսքը վերաբերում է Շիրակի մարզի մոտ 310 երեխայի՝ ոչ միայն Արցախից, այլև Շիրակի զոհված ազատամարտիկների, վիրավորում ստացած զինծառայողների և անհետ կորածների ընտանքիների փոքրիկների։ Իհարկե, ոչ բոլորը ցանակություն հայտնեցին մասնակցելու, ոչ բոլորին էր հարմար»,- ասաց Էմմա Բաղդասարյանը։

Էմմա Չոբանյան