Ղարաբաղում հայկական խաչքարերի ու գերեզմանների ոչնչացման մասին վկայում են արբանյակային լուսանկարները․ BBC

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Ղարաբաղի հյուսիսում հնագույն հայկական Դադիվանքի վանական համալիրը պատերազմից հետո առաջին օրերին ամբողջ աշխարհին հայտնի  դարձավ տեր Հովհաննես քահանայի հուզիչ ելույթների շնորհիվ, թե սրբավայրը չպետք է հանձնվի Ադրբեջանին։ Սակայն տեր Հովհաննեսը չկարողացավ չեղարկել այն տարածքների վերադարձը Ադրբեջանին, որտեղ գտնվում է վանական համալիրը, իսկ այժմ Դադիվանքը հնարավոր է, պաշտոնապես կդառնա հին ալբանական Խուդանեգի վանական համալիր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դեկտեմբերի սկզբին ռուս խաղաղապահների հսկողության տակ վերցված վանական համալիր է ժամանել 2003 թվականին Ադրբեջանի իշխանությունների կողմից գրանցված ալբանացի ուդիների փոքրիկ խումբ և այնտեղ պատարագ մատուցել։

Այդ ժամանակ, ինչպես գրում էին ադրբեջանական լրատվամիջոցները, եկեղեցում երկու հայ հոգևորական էր մնացել։ Սակայն հայր Հովհաննեսին եկեղեցին հետ Հայաստան է կանչել։

BBC-ն նշում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը հետ է վերադարձրել Լեռնային Ղարաբաղի հողերի երկու երրորդը, որոնք շուրջ 30 տարի եղել են հայերի վերահսկողության տակ։ Այժմ հայերը հայտարարում են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած իրենց հուշարձաններին ոնչնացում է սպառնում կամ հայկականից ալբանականի վերածում։

Դեկտեմբերի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի՝ գիտության, կրթության և մշակույթի հարցերով  կազմակերպությունը, կոչ արեցին Ադրբեջանի իշխանություններին անհապաղ թույլ տալ միջազգային հանձնաժողովի ժամանումը, որը կգնահատի Ղարաբաղի և հարակից շրջանների բոլոր պատմամշակութային հուշարձանների վիճակը:

Չնայած Ադրբեջանի իշխանությունները հերքում են խաչքարերի ոչնչացումը, սակայն Արաքսի մյուս ափից՝ իրանական կողմում բնակվող հայ քահանան նկարահանել է, թե ինչպես են ոչնչացնում հայկական խաչքարերը։

Լրատվականը նշում է, որ բացի այդ, խաչքարերի ու ընդհանրապես գերեզմանատների ոչնչացումը հաստատում են նաև արբանյակային լուսանկարները:

Տաթև Ֆռանգյան