Թուրքերը 1 ժամ ժամանակ են տվել, որ տարածքը ազատեն․ ես չեմ կարող ասել` քանի բնակիչ է․ Որոտանի գյուղապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքի հատվածում 44-օրյա պատերազմից հետո վիճելի տարածքի շուրջ բանակցություններն ընթանում էին մինչ օրս։ Իսկ այսօր արդեն ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են և բնակիչներից ոմանց 1 ժամ ժամանակ տվել՝ տարածքները լքելու համար։

Factor.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց՝ խոսքը այգեգործական կազմակերպությանը պատկանող հատվածի մասին է։

«Խոսքը վերաբերում է այգեգործական կազմակերպությանը պատկանող հատվածին, Գորիսից ու տարբեր տեղերից 88 թվից մարդիկ եկել են, ապրում են էդտեղ, գործկոմի որոշմամբ՝ այդ տարածքը տվել են իրենց, մարդիկ եկել, շինարարություն են արել, այգի են տնկել, ամեն ինչ արել․․․ հիմա եկել են, ասում են՝ թուրքերը մեկ ժամ ժամանակ է տվել, որ տարածքը ազատեն, ես չեմ կարող ասել՝ քանի բնակիչ է, որն է սահմանը, որը՝ չէ։ Չկա վերադասներից ոչ մեկը, չկա մեկը՝ սահման ցույց տա։ Չգիտեմ էլ՝ մենակ եմ մնացել, թե չկամ արդեն, չգիտեմ՝ որն ա ճիշտը, որն ա՝ սխալ։ Մի վերադաս չկա, որ գա, ասի՝ այ ցավդ տանեմ, էսքան բնակիչ պիտի հանես։ Մարդ չկա»,- ասաց նա։

Խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարությունից, որտեղից մեզ հորդորեցին զանգահարել ԱԱԾ-ի թեժ գծի հեռախոսահամարին։ Այստեղ էլ խոստացան զբաղվել խնդրով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան