Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյաննն այսօր Հանրային հեռուստաընկերությանն իր տված հարցազրույցում ի պատասխան ընդդիմության քննադատությանը, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ ոչինչ գրված չէ, բայց Հայաստանը պարբերաբար բարձունքներ է զիջում Ադրբեջանին, ՀՀ ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի տարածքում, Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ չէ, պարբերաբար տեսնում ենք՝ ադրբեջանցիները մեր սահմաններին ելումուտ են անում ազատ, պատասխանեց․ «Այդպիսի բան չկա և այդպիսի բան չի էլ եղել․ ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել։ Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ․ ո՞ր սահմանը նկատի ունեն։ Ի վերջո, ամենակարևոր փաստերից մեկը այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար։ Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում, և եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010թ․-ին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ ասվում է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հնարապետության հետ։ Այսօր տեղի է ունեցել այն, ինչ նկարագրված է այդ օրենքի մեջ։ Ինչու՞ է դա տեղի ունեցել կամ ունենում․ նոր պատերազմից խուսափելու համար»։

Պատասխանելով հարցին, թե այդ օրենքը սահմանին չի վերաբերում, այլ ներքին վարչատարածքային բաժանումն է, Փաշինյանն ասաց․ «Ադրբեջանի Հանրապետության սահմանն ի՞նչ կապ ունի Հյաստանի ներքին վարչատարածքային բաժանման հետ։ Ուրեմն, եթե իրենք ՀՀ տարածքում նկատի են ունեցել, որ ՀՀ-ից ներս գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության տարածք, էլ ո՞նց են ասում, որ Ադրբեջանի Հնարապետության ներկայացուցիչները մտել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության ներսում կա Ադրբեջա՞ն»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջաններին․

«Ենթադրենք, երբ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցի մեջ ասում էր, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել թողնել 7 շրջանները, այդ շրջանների մեջ Զանգելան ու Կուբաթլին էլ էր չէ՞ մտնում։ Իսկ այս պարագայում էլի եմ ասում, այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգության համար։ Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, արդեն եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ պետք է մենք այդտեղ սահմանային կետերի ճշգրտում իրականացնենք։ Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ձեռնարկված միջոցի էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, որ Ռուսատանի Դաշնության անվտանգային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ գործարկելու որևէ խոչընդոտ չլինի։

«Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ մենք փոխադարձ օգնության պայմանագիր կնքել ենք ՀՀ տարածքի համար, իսկ մարտական գործողությունները, որոնք տեղի են ունենում մեր պայմանավորված տարածքից դուրս, մենք չենք կարող անվտանգային աջակցություն ցուցաբերել»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ պատերազմը կանխելու միայն մի տարբերակ կար․ 7 շրջանների վերադարձը։

«Եվ հիմա Զանգելանի և Կուբաթլուի հատվածներում որոշումը կայացվել է նոր պատերազմը կանխելու տրամաբանությամբ, որ եթե էսկալացիա տեղի ունենա, այդ պատերազմը կարող է տեղափոխվել Սյունիքի մարզ։ Եվ անվտանգային միջազգային համակարգերը կարող է չգործարկվեն մի պարզ պատճառով, որ պարզվի՝ հանկարծ մենք ենք այդ պատերազմը սկսել, որ ՀՀ-ին միջազգայնորեն իրեն չպատկանող տարածքում ներքաշվել է ռազմական գործողությունների մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իսկ սահմանամերձ բնակիչներին, որոնց շահերը կարող է ստորադասվեն Սյունիքի անվտանգության շահերին, վարչապետն ասաց, որ  ՀՀ կառավարությունն իրենց կփոխհատուցի առնվազն կրկնակիի չափով՝ իրենց ունեցած նյութական կորուստների համար։