Չի բացառվում. Վիտալի Բալասանյանը՝ արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին. aravot.am

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Aravot.am-ին

-Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներկայիս անվտանգությունը: Կան արցախցիներ, որոնք պատերազմի հետեւանքով դուրս են եկել Արցախից եւ, չնայած այն բանին, որ նրանց բնակավայրերը պահպանվել են, դեռ մտադրություն չունեն վերադառնալու՝ հաշվի առնելով հետպատերազմյան եւ դեռեւս չճշգրտված սահմանների անորոշ իրավիճակը, գերության մեջ հայտնվելու վտանգը:

-Չկա այդպիսի հասկացողություն, որ ինչ-որ մի տեղ անվտանգ է: Ընդհանրապես աշխարհում չկա մի անվտանգ կետ: Ընդհուպ այն պետություններում, որոնք այսօր պատերազմական գործողությունների մեջ չեն, այդ երկրներում տեղի են ունենում ահաբեկչություններ: Ցույց տվեք մի երկիր, որտեղ այդ ահաբեկչական գործողությունները չեն կատարվում: Մենք հաճախ լսում ենք, թե գերտերություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչպես են մտնում դպրոցներ՝ կրակում: Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր բնակիչ, երբ իր մասնակցությունը բերում է պետականաշինության, պետության անվտանգության գործին, որը ներառում է եւ ժողովրդի անվտանգությունը, ավելի շուտ են այդ հարցերը լուծվում:

Հիմա մենք տարբեր ծրագրեր ենք մշակում. Արցախի հանրապետությունն ունենալու է իր սեփական զինված ուժերը, մենք ուժեղացնելու ենք ոստիկանական ուժերը, Ազգային անվտանգության ծառայության ուժերը: Մեր պահեստազորն ու աշխարհազորը օրենքի շրջանակներում ռազմականացնելու ենք, անցնելու ենք սահմանապահ ծառայության, խաղաղապահ ուժերն իրենց առաքելությունն են իրականացնելու եւ այն կոնտինգենտը, ինչը մտնում է խաղաղապահ ուժերի մեջ: Դա վերաբերում է ե՛ւ օդանավակայանին, ե՛ւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ե՛ւ այն բուժծառայությանը, որը Ռուսաստանի Դաշնությունից տեղակայված է Արցախում: Մենք ունենք երկու դաշտային հոսպիտալ, որի հետ իրականացնում ենք այդ աշխատանքները, որոնք համաձայնեցված են: Իհարկե, այս պահի դրությամբ չկան այդ փաստաթղթերը, բայց այդ համագործակցության փաստաթղթերը լինելու են՝ ռազմական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, արտակարգ իրավիճակների, սահմանապահ ծառայությունների: Մենք սուբյեկտ ենք եւ անկախ ամեն ինչից՝ միջազգային ճանաչում ունի Արցախը, թե՝ ոչ, դա մեզ համար երկրորդական է, եւ այն արցախցիները, որոնք պատերազմական գործողությունների ժամանակ մեկնել են այլ երկրներ, թե՛ Հայաստանի Հանրապետություն, թե՛ Ռուսաստանի Դաշնություն, կոչ եմ անում ու հորդորում եմ թող արագ վերադառնան իրենց օջախները: Թող վստահ լինեն, որ անվտանգության հարցերը լրիվ կարգավորված են եւ անվտանգության բաղադրիչն ավելի ենք ուժեղացնելու:

-Պարո՛ն Բալասանյան, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի փաստացի ղեկավարը դուք եք, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես ի պաշտոնե զբաղեցնում եմ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Իհարկե, այսօր անվտանգության խորհուրդն ունի նոր կառուցվածք, նոր կանոնակարգ, անվտանգության խորհրդի անդամների, ընդհանրապես՝ խորհրդի լիազորությունները մեծացել են, երեւի դա են հաշվի առել: Արցախի Հանրապետության փաստացի ղեկավարը նախագահն է, այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Երբ որ նոր ընտրություններ կլինեն, կլինի նոր նախագահ: Ես իմ պարտականությունները կատարում եմ իմ լիազորությունների շրջանակում: Օրինապաշտ մարդ եմ, չեմ փորձել եւ չեմ փորձի իմ իրավունքներն ի պաշտոնե չարաշահել:

-Պաշտոնի գալուց առաջ դուք պայման դրեցիք, որ ուժային բոլոր կառույցները գտնվելու են ուղիղ ձեր համակարգման դաշտում, պահպանվո՞ւմ են այդ պայմանները։

-Այո:

-Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Երեւանում։

-Շատ վատ: Միանշանակ վատ: Անհրաժեշտ է, որ ամեն ինչն իրականացվի օրենքի սահմաններում: Նրանք, որոնք օրենքը խախտում են, վերաբերում է թե՛ հանրապետության նախագահին, թե՛ վարչապետին, յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր նրանք, որոնք օրենքը խախտում են, պիտի օրեքի առջեւ պատասխան տան:

-Այս օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս են անդրադառնում Արցախի վրա։

-Շատ վատ: Եթե լավ անդրադառնար, մենք չէինք ունենա այս պատերազմը: Եվ եթե լավ անդրադառնար, մենք այսօր Հայաստանի Հանրապետության փողոցներում այդքան մարդ չէինք ունենա: Եվ եթե լավ անդրադառնար, այսօր մեր սփյուռքում ապրող հայրենակիցները ձեռնպահ չէին մնա ներդրումներից, պետականաշինության գործից, անվտանգության հարցով եւ այլն: Սեպտեմբերի 27-ից առ այսօր, իհարկե ամբողջ հայությունը չէ, որ ոտքի է կանգնել: Դա կարող է մեր հայության մեկ տոկոսը լինի: Ինչո՞ւ ամբողջ հայությունը ոտքի չկանգնեց՝ իր լուման ներդնելու՝ որպես ֆիզիկական անձ, որպես իրավաբանական անձ, որպես զինվոր, որպես մարտիկ, որպես գործարար, որպես բժիշկ: Ո՞ւր է այդ հայությունը, այսօր չկա այդ համախմբվածությունը: Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող մեր ժողովուրդն, ի դեմս հայության, որովհետեւ մենք մոնոէթնիկ ազգ ենք, եթե ճիշտ ապրեինք, ավելի քան վստահ եմ, որ ամբողջ հայությունը՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, իր լուման կներդնի: Փոխել է պետք այս ամենը, մեր ապրելակերպը պետք է փոխել:

-Կան տեղեկություններ, որ մոտ ապագայում արցախցիներին ռուսական անձնագրեր են տրամադրվելու: Կա՞ այդպիսի նախաձեռնություն:

-Ես չգիտեմ՝ լուրերը որտեղից են, որեւէ բան մի բացառեք: Կա Արցախի Հանրապետության կարգավիճակի հարց: Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի այն սահմանները, որը մենք առաջարկություն ենք արել: Մենք առաջարկել ենք բարձրաձայն, դա լինելու է նաեւ Ղարաբաղի Հանրապետության սեփական տարածքները: Ընդլայնելու ենք այս տարածքները ու Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի Արցախի Հանրապետության տարածքն իր ժողովրդով, չի բացառվում, որ արցախահայությունը կարող է դիմի եւ գնա այդպիսի քայլի, որեւէ բան մի բացառեք, որովհետեւ դա ժողովրդի որոշումն է: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այն սահմանները, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կամ միջազգային հանրության կառույցների կողմից, մենք այդ սահմաններից դուրս ենք ապրում, բայց ունենք Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Իհարկե, Արցախում կան Արցախի Հանրապետության անձնագրեր, բայց այդ անձնագրերը միջազգայնորեն ճանաչված չեն, որովհետեւ մեր կարգավիճակը չի ճանաչվել: Նորից եմ ասում՝ չի բացառվում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: