Որպեսզի Փաշինյանը գնա, նախկիններն էլ չգան. ԼՀԿ-ից առաջարկում են վարչապետ ընտրել Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հակակառավարական ցույցերը շարունակվում են շուրջ երկու ամիս: Ընդդիմությունը ճանապարհներ է փակում, կառավարական շենքեր շրջափակում, գիշերում Հանրապետության հրապարակում, միայն թե Նիկոլ Փաշինյանը գնա: Ի պատասխան՝ Փաշինյանը խոսում է ապագայից ու առաջիկա անելիքներից: Արդյունքում իշխանության և ընդդիմության՝ երկխոսելու հավանականությունը փակուղում է հայտնվել:

Ընդդիմության և իշխանության տեսակետները համընկնում են միայն մի կետում՝ միմյանց հետ խոսելու բան չունեն: Սեղանի շուրջ նստելու՝ ընդդիմության միակ օրակարգը բացակայում է իշխանության օրակարգից:

Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիաներն աչքի չեն ընկնում բազմամարդությամբ: Շարժմանը միացած ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասում է՝ պարտադիր չէ, որ հարյուր հազար մարդ դուրս գա փողոց:

Ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ անհավանական բան է եղել․ Հանրապետության նախագահը, Կաթողիկոսները, մտավորականները, որոնք իշխանության հրաժարականի պահանջին սովորաբար միանում էին վերջին պահին, այս անգամ առաջիններից էին: Մելքումյանը վստահ է․ իր ձևակերպմամբ՝ Արցախը հանձնած ղեկավարը գնալու է, եթե անգամ հրապարակում կանգնած մարդկանց թիվը նվազում է:

Իշխանության ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն էլ շարունակում է Փաշինյանի գծի մեջ մեկնաբանել՝ տեղի ունեցողը հեղաշրջում է, նախկիններն ուզում են վերադառնալ, բայց ժողովուրդը, Հովակիմյանի ձևակերպմամբ, թալանչիներին ու կոռուպցիոներներին չի ցանկանում իշխանության տեսնել:

Հովակիմյանը վստահեցնում է, որ քաղաքացիներին կընձեռվի հնարավորություն՝ որոշել, թե ով է լինելու իշխանության: Սակայն պատասխան չունի հարցին, թե երբ կլինեն արտահերթ ընտրությունները: Նշում է միայն, որ անցումային շրջանի վարչապետ Վազգեն Մանուկյանը չի կարող լինել:

Ազգային ժողովրդի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն էլ երկիրն այս վիճակից հանելու մեկ տարբերակ է տեսնում:

Գորգիսյանը հույս է հայտնում, որ իրավապահները կզբաղվեն Փաշինյանի գործողություններով, կհեռացնեն նրան՝ այդպիսով լուծելով ազգային անվտանգության խնդիրը:

Գորգիսյանը տեղեկություններ ունի, որ Փաշինյանին իշխանության ղեկին ցանկանում է տեսնել քաղաքացիների 15 տոկոսը, այն էլ՝ նախկինների վերադարձի վախով պայմանավորված: ԼՀԿ-ական պատգամավորն ասում է՝ եթե ուզում եք Փաշինյանը հեռանա, բայց նախկիններն էլ չգան, մեկ ելք կա՝ վարչապետ ընտրել Էդմոն Մարուքյանին:

Գևորգ Գորգիսյանը վստահ է՝ եթե Մարուքյանին առաջադրելու պահը գա, ապա պատգամավորների մեծամասնությունը նրան կընտրի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան