Ստուգվել է ՀՕՊ ստորաբաժանման անձնակազմի պատրաստության մակարդակը. ՀՀ ՊՆ
ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմը դեկտեմբերի 24-ին անցկացրել է ուսումնական պարապմունք:
Պարապմունքի շրջանակում իրականացվել է նաև ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:
Ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու պատրաստության մակարդակը, կատարելագործվել զինծառայողների գործնական ունակություններն ու հմտությունները։