Ագարակի, Եղվարդի և Ուջանի գյուղացիները որոշ առումով շրջափակման մեջ են․ Կապանի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Դեկտեմբերի 17-ին հրաման իջեցվեց ՊՆ-ի կողմից թողնել բնագծերը, դիրքերը և հետ գալ ՀՀ սահմանների վրա: Կապանցիների համար դա լուրջ խնդիրներ է առաջացրել: Այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Փարսյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ թշնամին Սյունիք բնակավայրի բնակելի հատվածից գտնվում է 100 մետր, Կապանից՝ 1 կմ հեռավորության վրա, և այդ բնագծերը զիջելով՝ Կապան քաղաքը և մի շարք բնակավայրեր դարձել են թիրախ թշնամու համար:

Կապանի քաղաքապետն ասաց, որ կան խնդիրներ նաև ճանապարհների անվտանգության հետ կապված, մասնավորապես՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ հատվածների: «Կապան-Գորիսը և Կապան-Ճակատենը գործում են, իսկ Կապան-Ագարակը ստիպված ենք եղել չօգտագործել, քանի որ անցել է թշնամու վերահսկողության ներքո, և դեռևս որևէ կարգավորում չկա: Կա, իհարկե, այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, հիմնանորոգման կարիք ունի և մի քանի անգամ երկար է, իսկ ձմռան ամիսներին նույնիսկ անանցանելի է դառնում: Այսինքն՝ Ագարակի, Եղվարդի և Ուջանի գյուղացիները որոշ առումով շրջափակման մեջ են հայտնվել»,- պարզաբանեց Փարսյանը:

Փարսյանը վստահեցրեց, որ Կապանի բնակչության մոտ խուճապ չկա, սակայն առկա է անհանգստություն և լարվածություն: «Չեն պատկերացնում՝ ինչ է սպասվում: Ինձ անընդհատ հարցնում են ապագայի մասին, ես չունեմ այդ հարցի պատասխանը, բայց հավատացած եմ, որ ամեն ինչ պետք է անել՝ ապահովելու մեր բնակչության անվտանգությունը»,- նշեց Կապանի քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: