Ցուցում էինք ստացել՝ զբաղեցնել շահավետ դիրքեր՝ ՀՀ-ի սահմաններին, թե դրանից դուրս․ Կապանի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև սյունեցիները, կրել անդառնալի կորուստներ՝ ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքի մարզի բնակավայրերի պաշտպանության ընթացքում: Այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Նա նշեց, որ հոկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում հրավիրել էր խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ առաջարկելով անցնել ինքնապաշտպանության, Սյունիքի մարզի ինքապաշտպանական մարտերի համակարգող նշանակվել էր Արտակ Դավթյանը:

«Գեներալ Դավթյանից ցուցում ստացանք զբաղեցնել մեզ համար շահավետ դիրքեր թե՛ ՀՀ սահմաններին, թե՛ դրանից դուրս: Մենք ընտրեցինք այն բնագիծը, որը հեռու էր մեր բնակավայրերից՝ այդպիսով անվտանգության գոտի ապահովելով: Թեժ մարտեր ընթացան Կապանում, մասնավորապես՝ Դավիթ Բեկի, Ուժանիսի, Կենտրոնական և Ներքին Հանդի հատվածներում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք՝ պահպանելով այդ բնագծերը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք շարունակեցինք կանգնած մնալ մեր զբաղեցրած դիրքերում՝ ապահովելով բնակավայրերի անվտանգությունը:

Դեկտեմբերի 17-ին հրաման իջեցվեց ՊՆ-ի կողմից թողնել բնագծերը, դիրքերը և հետ գալ ՀՀ սահմանների վրա: Կապանցիների համար դա լուրջ խնդիրներ է առաջացրել: Այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Փարսյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ թշնամին Սյունիք բնակավայրի բնակելի հատվածից գտնվում է 100 մետր, Կապանից՝ 1 կմ հեռավորության վրա, և այդ բնագծերը զիջելով՝ Կապան քաղաքը և մի շարք բնակավայրեր դարձել են թիրախ թշնամու համար:

Կապանի քաղաքապետն ասաց, որ կան խնդիրներ նաև ճանապարհների անվտանգության հետ կապված, մասնավորապես՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ հատվածների: «Կապան-Գորիսը և Կապան-Ճակատենը գործում են, իսկ Կապան-Ագարակը ստիպված ենք եղել չօգտագործել, քանի որ անցել է թշնամու վերահսկողության ներքո, և դեռևս որևէ կարգավորում չկա: Կա, իհարկե, այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, հիմնանորոգման կարիք ունի և մի քանի անգամ երկար է, իսկ ձմռան ամիսներին նույնիսկ անանցանելի է դառնում: Այսինքն՝  Ագարակի, Եղվարդի և Ուջանի գյուղացիները որոշ առումով շրջափակման մեջ են հայտնվել»,- պարզաբանեց Փարսյանը:

Փարսյանը վստահեցրեց, որ Կապանի բնակչության մոտ խուճապ չկա, սակայն առկա է անհանգստություն և լարվածություն: «Չեն պատկերացնում՝ ինչ է սպասվում: Ինձ անընդհատ հարցնում են ապագայի մասին, ես չունեմ այդ հարցի պատասխանը, բայց հավատացած եմ, որ ամեն ինչ պետք է անել՝ ապահովելու մեր բնակչության անվտանգությունը»,- նշեց Կապանի քաղաքապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: