Ճապոնիան բողոքի նոտա է հղել Հարավային Կորեային՝ վիճելի կղզիների մոտ զորավարժություններ անցկացնելու համար

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է հղել Հարավային Կորենային՝ Ճապոնական ծովում՝ Տակեշիմա կղզու մոտակայքում, որին հավակնում է Տոկիոն, զորավարժություններ անցկացնելու համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Տակեշիմա կղզիները Ճապոնիայի վաղեմի տարածքն են՝ ինչպես պատմականորեն, այնպես էլ միջազգային իրավունքի տեսանկյունից: Մենք անընդունելի ենք համարում նման գործողությունները, որոնց կապակցությամբ բողոք է հղվել հարավկորեական կողմին»,- ասել է նա:

Yonhap գործակալությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ զորավարժություններն անցկացվել են դեկտեմբերի 4-ին՝ Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի և առափնյա պահպանության ծառայության մասնակցությամբ: Նշվում է, որ զորավարժությունների մասշտաբները կրճատվել են՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Հավելենք, որ Ճապոնական ծովում գտնվող Տակեշիմա կղզիները վեճի առարկա են դարձել Տոկիոյի և Սեուլի միջև: Ճապոնիան պնդում է, որ Հարավային Կորեան ապօրինի կերպով օկուպացրել է այդ տարածքները, որոնք ընդգրկվել են Ճապոնական կայսրության կազմում 1905 թվականին: Հարավային Կորեայի իշխանությունները, ինչպես և ԿԺԴՀ ղեկավարությունը, պնդում են, որ այս փոքրիկ արշիպելագը միշտ եղել է կորեական պետության մաս: Այժմ կղզիները վերահսկվում են հարավկորեական բանակի կողմից։

Տաթև Ֆռանգյան