ՌԴ-ն իր անմիջական հարևանությամբ մեծ խնդիր կունենար, եթե չկնքվեր ԼՂ-ի շուրջ համաձայնագիրը․ Պետդումայի խոսնակ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի կարծիքով՝ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը չստորագրվեր, ապա Ռուսաստանն իր անմիջական հարևանությամբ մեծ խնդիր կունենար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սակայն ամենակարևորը՝ մարդիկ կարող էին զոհվել, չափազանց լուրջ ողբերգություն կլիներ։ Հենց շնորհիվ այն բանի, որ նախագահը կարողացել է բանակցությունների սեղանին նստեցնել հակամարտող կողմերին ու հասնել այդ որոշումներին, այսօր մենք խոսում ենք իրավիճակի կարգավորման, խաղաղ գործընթացների մասին։ Եվ սա չափազանց կարևոր է նաև մեր երկրի և այն քաղաքացիների կյանքի համար, որոնց վտանգ էր սպառնում»,- ընդգծել է Վոլոդինը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնագիրը դարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ընդունած ամենակարևոր որոշումն ու թույլ տվել խուսափել ողբերգությունից։

«Նախագահի կողմից ընդունված կարևորագույն որոշումներից է եղել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին ձեռքբերված համաձայնագիրը։ Սա թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունն ու պահպանել մարդկային կյանքերը, հաջողվել է կանխել ողբերգություն»,- նշել է Վոլոդինը։

Տաթև Ֆռանգյան