Վարչապետի հրամանն օրենք չէ. ՀՀ փոխոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

Ոստիկանների՝ ժողովրդին մեջքով շրջվելը որևէ վերաբերմունք չի արտահայտում, գուցե, տակտիկական քայլ է եղել: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցումասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Անդրադառնալով ոստիկանության աշխատակիցների հրաժարականի դիմումներին՝ նա նշեց, թե շատերը անձնական խնդիրներից ելնելով են հրաժարականի դիմում ներկայացնում, իսկ թե ինչ խնդիր, փոխոստիկանապետը հրաժարվեց ներկայացնել։

«Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից գրեթե ազատման դեպքեր չեն եղել», – ասաց Ֆիդանյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է:

«Մենք կատարում ենք օրենքով մեզ վերապահված գործառույթները»,- ասաց Ֆիդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կկատարեն հրամանը, եթե վարչապետը ասի, թե ուզում է «արյան գետեր տեսնել»։

«Վարչապետի հրամանը օրենք չէ», – ընդգծեց փոխոստիկանապետը։

Արա Ֆիդանյանը նաև նշեց, որ ինքն այլ պաշտոն էր զբաղեցնում, և վարչապետն ասել է, թե չի ասել, որ ուզում է արյան գետեր տեսնել, եղել է նման հրաման, թե չի եղել, պետք է հարցնել այն անձանց, ովքեր ներկա են եղել: Ֆիդանյանը հավելեց, որ իր պաշտոնավարման ընթացքում նման հրաման չի եղել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էր ժամանակ առաջ հայտարարել, թե նախորդ տարի Իջևանի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն ու այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիկյանին ասել էր, թե ուզում է Իջևանում «արյան գետեր տեսնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: